Posted in Uncategorized

 

Գիտելիքի օրը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում․ ուսումնական ճամփորդություն

Գիտելիքի օրը՝ անցկացնելու էնք «Էդիթ Պրինտ»  հրատարակչությունում, ուսումնասիրելու էնք գրքերը, ծանոթանալու էնք հրատարակչության գործունեությանը։ Ուսումնական քայլք էնք անելու դեպի Կասկադ։

Edit print hratarakchutyun «Էդիթ Պրինտ»

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հիմնադրվել է 1993 թվականին: Հրատարակչությունը մինչև օրս լույս է ընծայել ավելի քան 3000 անվանում գիրք: «Էդիթ Պրինտ»-ը հանդիսանում «Ուրախ գնացք» և «Իմ մոլորակը», տարրական և միջին դպրոցական տարիքի երեխաների համար, ամսագրերի հիմնադիր: 2013 թ. Հայաստանի Հանրապետությունում արժանացել է «Տարվա լավագույն հրատարակչական ընկերություն» անվանակոչմանը:

«Էդիթ Պրինտ»-ը գեղարվեստական, ուսումնական (այդ թվում՝ ուսումնաօժանդակ և ուսումնամեթոդական), մանկապատանեկան գրականության հրատարակման գործում հայաստանյան շուկայի առաջատարներից է: Հրատարակչությունն ունի էլեկտրոնային գրադարան. զբաղվում է նաև էլեկտրոնային գրքերի հրատարակմամբ:Հրատարակչական գործունեությունից բացի` ընկերությունն իրականացնում է ծրագրեր` միտված ընթերցանության մակարդակի բարձրացմանը ՀՀ-ում:

Կասկադ համալիր

Կասկադ համալիր, ճարտարապետական-կոթողային համալիր Երևանում։ Համալիրում գտնվում են ցուցասրահներ, շատրվաններ, ծաղկանոցներ և հարթաքանդակներ։ Համալիրի վերևում գտնվում է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձան (1967 թ.)։ Ներքևում՝ համալիրի առջևում Ալեքսանդր Թամանյանի արձանն է։

Կասկադ համալիրի աստիճանների թիվը 572 է։ Բարձրությունը հիմքից մինչև գագաթ` 302 մետր, իսկ հիմքից մինչև վերին հարթակ` 450 մետր։ Լայնությունը 50 մետր է։ Չավարտված հատվածի բարձրությունը` 78 մետր։ Վերին հարթակի բարձրությունը 118 մետր է։ Ընդհանուր թեքությունը 15 աստիճան։

Կասկադ համալիրի գաղափարի նախահեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։

2014 Erywań, Kaskady (22).jpg

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով