Posted in Ես և շրջակա աշխարհ

Վարդատունկ

Մենք այսօր մեր  դպրոցի բակում տնկել  ենք  վարդեր,ամեն երեխա իր վարդը ուներ, օրինակ՝գաճաճ վարդի տեսակ։ Տնկելուց  անմիջապես  հետո  ջրեցինք տնկիները։Նաև երգեցինք  տարբեր երգեր։Ներքևում ավելացնում եմ նաև համացանցից գտած հավելյալ տեղեկություն՝

Առաջին անգամ վարդեր սկսել են աճեցնել Հին Հռոմում, չնայած նրան, որ այն ժամանակների այգիների հիմնական նպատակը օգտակար բույսերի աճեցումն էր, սակայն հին հռոմեական գրողների ստեղծագործություններում հանդիպում են վարդերի մոտ 10 տարատեսակների նկարագրություններ։Ներկայումս գոյություն ունեցող վարդերի տեսակների մեծ բազմազանությունը ձևավորվել է վայրի մասրենու մի քանի սորտերի խաչասերման ճանապարհով։ Զբոսայգիներում աճեցվող բազմաթիվ բազմաթերթ վարդերի տեսակները առաջացել են գալիյան վարդերից (Rosa gallica), որը ստացել է այս անվանումը իր լայն տարածման համար Ֆրանսիայում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով