Posted in Մայրենի

«Փեսացու մուկը»

Մուկը ուզում էր ամուսնանալ   հզորի դստերի հետ ։ Նրան ասնում են,  որ աշխարհում արեգակն է միայն հզոր։  Գարնան մի օր ուղիղ գնում  է արևի մոտ։ Գնում, ասում.

— Բարև, բարև, այս աշխարհի, հզո՛ր արև։ Քո դստրիկը հեզիկ–նազիկ, հեզիկ–նազիկ տուր ինձ՝ տանեմ, անեմ հարսիկ։․․․․․․․

Նրան ասացին , որ ամենաուժեղը Արևն է ։ Մուկը գնաց Արևի մոտ,  որ ասի որ նա ամենա ուժեղն է։

Արևը ասում է,  որ ես չեմ ուժեղ , ամպըն է ուժեղ ։ Մուկը գնում է ,որ ամպին ասի որ ամպն է ուժեղ ասում է ամպ դու ամենա ուժեղն ես ամպը ասում է ոչ քամին է ուժեղ մուկը

Posted in Մայրենի

Փեսացու մուկը  « Ա Խնկոյան    »

Մուկը ուզեց
Ամուսնանալ
Եվ հզորին
Փեսա դառնալ։
Նրան ասին,
Որ աշխարհում
Արեգակն է
միայն հզոր։
Մուկը տեղից
Վեր է կենում,
Իրեն կոկում
Ու փառավոր
Գարնան մի օր,
Ջերմ առավոտ
Ուղիղ գնում
Արևի մոտ։
Գնում, ասում.
— Բարև, բարև,
էս աշխարհի հզոր արև՛.
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
— Ես որտեղի
Հզորն եմ որ…
Տե՛ս էն ամպն է
Ինձնից հզոր,
Մին էլ տեսար
Արագ, արագ,
Կտավի պես
Երկար–բարակ
Տարածվում է,
Կապուտակում,
Վարագույրով
Դեմքս ծածկում, —
Արեգակը
Մկանն ասավ։

Մուկը վազեց
Ամպին հասավ.
Այ հզոր ամպ,
Բարև, բարև.
Ու՞ր ես գնում
Վերև, վերև։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
—Ես որտեղի՞
Հզորն եմ որ…
Այ, քամին է
Ինձնից հզոր։
Որ բարկացավ,
Էլ գութ չունի,
Ուր ուզենա՝
Ինձ կտանի։
Նա ինձ կանի
Փաթիլ–փաթիլ,
Ու կքամի
Կաթիլ-կաթիլ։

Մուկը վազեց
Հասավ քամուն.
—Քամի՛, ասավ,
Հզոր ես դուն։
Ամպին կանես
Փաթիլ–փաթիլ
Ու կքամես
Կաթի–կաթիլ։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ
Անեմ հարսիկ։
— Ե՞ս եմ հզոր…
Երանի՜ քեզ.
Չէ՛, չէ՛, մկնիկ,
Դու խաբվել ես։
Զորեղ տեսնես
Դու սև գոմշին,
Կուզեմ պոկեմ,
Բերեմ կաշին,
Բայց որտեղի՞ց…
Ինչի՞ տեր եմ,
Որ ուզածս
Պոկեմ, բերեմ։

Մուկը դիմեց
Գոմշին արտում՝
Լուծ քաշելիս,
Հոգնած, տրտում.
—Գոմե՛շ,—ասավ,—
Դու հզոր ես,
Դու. հզոր ես,
Ուժի տեր ես,
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Ե՞ս եմ հզոր
Եվ ուժի տե՞ր…
Որ էդպես է,
Բա էս անտեր
Գութանն ի՞նչ է
Ինձ չարչարում
Ու իմ ուսին
Ցավ պատճառում։
Գոմշին թողեց,
Վազեց գնաց.

—Հզոր գութան,—
Ասավ,— մի կաց…
Օրոր, շորոր
Արտ ես վարում,
Հողում խոր-խոր
Ակոս շարում,
Քանի՜–քանի՜
Լուծ ու լծկան
Ճիպոտի տակ
Քեզ քաշող կան։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ-նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ՝ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Ուժիս գովքը
Այլ կերպ կտան.
Հզորն ո՞վ է,
Էն էլ գութա՞ն…
Որ հզոր եմ,
Ինչո՞ւ համար
Հողի միջին
Մութ ու խավար՝
Ինձնից ուժեղ
Արմատ ու սեզ
Ինձ ջարդում են
Ուզածի պես։

—Արմա՛տ, արմա՛տ,
Հզոր արմատ,—
Ասավ փեսա
Մուկը մի մատ։
Դու շատ զոռ ես,
Դու հզոր ես,
Հզոր գութան
Դու կկոտրես։
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Ոսկեմազիկ,
Տուր ինձ տանեմ,
Անեմ հարսիկ։
—Արմատը՝ ո՞վ,
Հզորը՝ ո՞վ,
Վեր կաց գնա
Դու մկան քով,
Ա՛յ ձեր ցեղը
Շատ հզոր է,
Գետնի միջին
Բուն կփորե,
Կորոնե
Սեզ ու արմատ,
Կուտե, կուտե
Մեկ–մեկ, հատ–հատ։

Մուկը վազեց
Մկնուհու մոտ.
—Նանի՛ ,—ասավ,—
Մեր հին ծանոթ,
Ա՛յ, արմատը
Խոսքիս վկա,
Քեզնից հզոր
Չկա՛, չկա՛,
Քո դստրիկը
Հեզիկ–նազիկ,
Հեզիկ–նազիկ
Շեկլիկ մազիկ,
Տո՛ւր ինձ՝ տանեմ.
Անեմ հարսիկ։
— Բարով, մկնի՛կ,
Բարով տեսա,
Ես քեզ զոքանչ,
Դու ինձ փեսա։
Իմ դստրիկս
Հեզիկ–նազիկ,
Շեկլիկ–մեկլիկ
Շեկլիկ մազիկ,
Կտամ ես քեզ,
Արա հարսիկ։

Մուկը մկան
Առավ փեսա.
էս աշխարհի
Օրենքն է սա։

 

Հարցեր և առաջադրանքներ

1,  Ստեղծագործության հերոս մկան անունը գրված չէ , փորձի՛ր դու հորինել:

Ճուտիկ մուկիկը

2, Թվարկի՛ր  ստեղծագործության բոլոր հերոսներին:-Մուկը,արեգակը,արմատը,գութանը,գոմեշը,ամպը,քամին։

  1. Թվարկի՛ր հերոսներին ըստ գործողությունների հաջորդականության:Արեգակը,ամպը,քամին,գոմեշը,գութանը,արմատը,մոկը։
  2. Քո կարծիքով աշխարհում ամենահզորն ի՞նչն է: Փորձի՛ր այդ հզորի մասին պատմել:   Աշխարհում ամենահզորը իմ կարծիքով մարդու ուղեղն է։Այն կարող է շատ նոր բաներ ստեղծել և մտածել։
  3. Այս ստեղծագործության մկանը մի քանի խորհուրդ տո՛ւր:-Ամեն մեկը պետք է ամուսնանա իր նմանի հետ։

 

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

1.Այգեպանն առաջին օրը հավաքեց 80 կգ ծիրան, իսկ երկրորդ օրը՝ 3 անգամ ավելի: Որքա՞ն ծիրան հավաքեց այգեպանն այդ երկու օրում:

I օր -80կգ ծիրան

I – 3 . ավելի

Լուծում

1)80.3=240

2)240+80=320

Պատ․`320կգ ծիրան

 

 

  1. 2. 7 տետրի համար Աննան վճարեց 280 դրամ: Անին որքա՞ն պետք է վճարի այդ նույն տետրից 8 հատ գնելու համար:

Լուծում

280:7=40

40.8=320

Պատ․՝320 դրամ

Continue reading “Մաթեմատիկա”