Posted in Մայրենի

«Ագռավն ու աղվեսը»

Ա․ Խնկոյան «Ագռավն ու աղվեսը»

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…
Բայց դեռ չառած համը իսկի,
Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։
Ես քո գերին
Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։
Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր քեզ անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

             ըռխեց-վերցնել, մի բերան անել

           Շողոքորթ-Շողոքորթող, շողոքորթություն անող, քծնող:

            ագի-  պոչ

Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:Պանիրն ընկավ ծառիցը ցած։

  1. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:Աղվեսը շատ խորամանկ է ,նա խաբեց ագռավին  ։Ագռավը միամիտ էր և հավտաց աղվեսի խոսքերին։
  2. Փորձի՛ր արդարացնել աղվեսին:Աղվեսը սոված էր,այդ պատճառով դիմեց խորամանկության։
  3. Առակը համառոտ պատմի՛ր և նկարի՛ր:- Բախտի բերմամբ մի ագռավ դաշտում մի մեծ կտոր պանիր գտավ։Նրան հանդիպեց աղվեսը՝ ,տեսնելով պանիրը  սովածացավ։Շատ էր ուզում պանիրը վերցնել ագռավից և սկսեց շողոքորթել ագռավին։Համոզում էր ,որ փափկամազիկ ագռավը իր ագռավային ձայնով երգի։Ագռավը ուռած և շշմած աղվեսի խոսքերից՝ բերանը բացեց ու բարձր ձայնով կռռաց։Պանիրը ընկավ ծառից,աղվեսը վերձրեց ու գնաց։
  4. Առակը ներկայացրո՛ւ բլոգումդ: