Posted in Մայրենի

Ձմեռ

 

Ծառը մերկացավ,

Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։
Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։
Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։
Աթաբեկ Խնկոյան
Posted in Մայրենի

Կանաչ եղևնին

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

 

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Հոխորտալ-  Սպառնագին խոսել, մեծ-մեծ ջարդել, սպառնալ:

Աղերսել-խնդրել, հորդորել

2Նկարագի՛ր ` ինչպիսին էր բարդին։

Բարդին չեր օգնում եղևնուն։ Եղևնինն վախենում էր ,որ փոքրիկ կմնա։Եղևնին ել եր ուզում ,որ արևը իրեն ել հասնեի, բայց բարդին չեր թողում ։

3Նկարագի՛ր` ինչպիսին էր եղևնին։

Եղևնին շատ բարի էր։

4Եթե դու լինեիր եղևնու փոխարեն ինչպե՞ս կվարվեիր։

Ես կընկերանաի բարդու հետ ,ես բարդուն կասեի, որ բոլորին պետք է օգնել։

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Լուծի՛ր խնդիրները։

Ձկնորսներն առաջին օրը 32 կգ ձուկ որսացին, երկրորդ օրը, առաջին օրից՝ 10 կգ-ով ավելի, երրորդ օրը, երկրորդ օրից 4 անգամ շատ որսացին: Երեք օրում ձկնորսները ընդամենը քանի՞ կիլոգրամ ձուկ որսացին:

Լուծում

32+10=42

42.4=168

32+42+168=242

Պատասխան՝242

 

Երկու տուփերում կար տարբեր քանակի մատիտներ: Երբ առաջին տուփից 7 մատիտ տեղափոխեցին երկրորդ տուփի մեջ, յուրաքանչյուր տուփում 24 մատիտ եղավ: Սկզբում քանի՞ մատիտ կար յուրաքանչյուր տուփի մեջ:

Լուծում

24+7=31

24-7=17

Պատ․՝ 31  մյուսը-17

 

Ուղղանկյունաձև սեղանի երկարությունը 14 սմ, լայնությունը՝ 10սմ։ Հաշվի՛ր այդ սեղանի P։

 

Լուծում

14․2+11․2=28+22=50

Պատ․՝50

 

 

Հաշվի՛ր։

26×7=182

38×9=342

42×5=210

87×3=261

63×4=252

36×5=180

55×8=440

63×6=378

55×7=378

29×2=58

72×4=288

25×5=125

15×9=135

300:6=50

640:80=8

480:8=40

630:70=9

240:3=80

420:60=7

320:4=80