Posted in Մայրենի

Ղափաման դրսում

Լինում է, չի լինում մի դդում է լինում ։ Այդ դդումը մի անգամ քայլում էր դրսում ։Նրան հանդիպեց մեղրը,  դդումը  ասաց․

—Բարև, դու ո՞վ ես։

Մեղրը  ասաց․

— Ես մեղրն եմ ։

Նրանք հետո քայլեցին առաջ  և հանդիպեցին բրնձին։ Նրանք ասացին․

—Բարև, դու ո՞վ ես ։

-Ես բրինձն եմ եմ,-պատասխանեց բրինձ․ը։

Նրանք առաջ քայլեցին, հետո հանդիպեցին չամիչին ,

նրանք ասացին․

—Բարև, դու ո՞վ ես։
—Ես չամիչն եմ ։

Հետո քայլեցին առաջ և տատիկը բռնեց նրանց տարավ տուն և պատրաստեց համեղ ղափամա։

Posted in Uncategorized

Հայկական գորգերի զարդանախշեր

Հայկական գորգերը ներդաշնակ գունավորումներ են ունեցել շնորհիվ կարմիրի, սպիտակի, կապույտի, կանաչի, դեղինի և դրանց տարատեսակների: Դեղին գույնը ստացել են դեղնածաղկից, կարմիր գույնը՝ որդան կարմիրից, ինչպես նաև տորունի արմատներից, կանաչ գույնը՝ ընկույզի կեղևներից, որից կարելի էր ստանալ նաև շագանակագույնի երանգները: Նռան կեղևից ստացել են սև գույնը, կապույտ գույն ստանալու համար օգտագործել են տարբեր բույսերից ստացված ներկերն իրար խառնելու տեխնոլոգիան, բայց հիմնականում Հնդկաստանից ներկրվում էր ինդիգո հայտնի ներկանյութը: Միջնադարում հայկական գորգերի հռչակը մեծապես պայմանավորված էր որդան կարմիրից ստացված երանգներով, և դրա շնորհիվ արաբական խալիֆաթի դարաշրջանում հայկական գորգերն անվանում էին։