Posted in Մայրենի

Ձախորդ Փանոսը-Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս։ Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում։ Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս։ Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում, թե՝ մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ՝ ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է՝ հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։
Ասածն արած է։
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում է վերի կողմը, կացինը քաշում՝ թրխկ, հա թրխկ։ Շատ է քաշում թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ի՞նչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում։ Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի, բադերը ճղճղալով ցրվում են, փախչում են, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը, տակն անում, կորչում։ Փանոսը մնում է լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անի, ի՞նչ չանի։ Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է, գնում, քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի։
Դու մի՛ ասիլ՝ Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա։ Մնում է տկլոր կանգնած։
Միտք է անում. «Ի՜նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՜ւր գնամ»։
Սպասում է մինչև մութն ընկնի։ Մթան հետ վեր է կենում գնում գյուղը։ Որ գյուղին մոտենում է, ասում է՝ էսպես տկլոր որ գնամ մեր տունը, տանըցիք ի՞նչ կասեն։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը։
Դո´ւ. մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է։ Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։
Փանոսը ցավից վայ՜վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՛, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են՝ մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա սա սատանա է։
Բավական տեղ ղըչըղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները։
Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով՝ խեղճ Փանոսը գնում է կորչում։
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ «Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել»։ Գեղահավան հավաքվում են գնում, գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։
— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։
— Թե՝ ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի։
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ «Փանո՜ս, Փանո՜ս», Փանոսը չկա։
Վճռում են որ Փանոսը խեղդվել է։
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։

 

Մի լուծ եզ – սայլին կամ գութանին լծելու 2 եզ
Տակով անել – տակը գցել, վրան ուլ գալ, ծածկել
Մեծարք – քե, ուրախություն, մեծարանք
Օքմին – մարդ
տակն անել – այստեղ՝ ինչ-որ բանի (ջրի) տակն անցնել, սուզվել
դուռը ծերպ անել – դուռը մի քիչ բացել
եղեգնուտ – եղեգով պատված տեղ
վեր ածած – թափված
գեղահավան – ամբողջ գյուղով
ղըչրղու – աղմուկ-աղաղակ

Հարցեր և առաջադրանքներ

1.Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ-Անհաջոխոթյան մատնվել
միտք անել-մտածել
ձենի վրա վեր են կենում-Գալ
տակն անել-Վախենալ
ճամփան ծռել-Թեքվել
քեֆի տաք ժամանակն է-Թեժ պահին
վրա տալ-հարձակվել
մթան հետ-երեկոյան
գլուխը քարը-ոչի՜նչ, կարևոր չէ,միևնույն
դես Փանոս, դեն Փանոս-ամեն տեղ Փանոս

  1. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:
    3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:
    Ինքը մի բարի մարդ է լինում——————————:
    Շատ է քաշում, թե՝ քիչ————————————-:
    Ասում է՝ գլուխը քարը————————————-:
    Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ———————————-:
  2. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր:
  3. Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր:

 

Posted in Uncategorized

Ծիտը-Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լինում՝ մի ծիտ։

Մի անգամ էս ծտի ոտը փուշ է մտնում։ Դես է թռչում, դեն է թռչում, տեսնում է՝ մի պառավ փետի է ման գալի, թոնիր վառի, հաց թխի։ Ասում է․

— Նանի՛ ջան, նանի՛, ոտիս փուշը հանի, թոնիրդ վառի, ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Պառավը փուշը հանում է, թոնիրը վառում։

Ծիտը գնում է, ետ գալի, թե՝ փուշը ետ տուր ինձ։

Պառավն ասում է․

— Փուշը թոնիրն եմ գցել։

Ծիտը կանգնում է, թե՝

— Իմ փուշը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, լոշիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Պառավը մի լոշ է տալի։ Ծիտը լոշն առնում է թռչում։

Գնում է տեսնում՝ մի հովիվ անհաց կաթն է ուտում։ Ասում է․

— Հովիվ ախպեր, կաթն ինչո՞ւ ես անհաց ուտում։ Ա՛յ լոշը, ա՛ռ, կաթնի մեջ բրդի՛, կե՛ր․ ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, թե՝ լոշս տուր։

Հովիվն ասում է․

— Կերա։

— Չէ՛,— ասում է,— իմ լոշը տուր, թե չէ դես թռչեմ, դեն թռչեմ, գառնիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Հովիվը ճարահատած մի գառն է տալի։ Առնում է թռչում։ Գնում է տեսնում՝ մի տեղ հարսանիք են անում, մսացու չունեն, որ մորթեն։  Ասում է.

— Ի՞նչ եք մոլորել։ Ա՛յ, իմ գառն առեք, մորթեցեք, քեֆ արեք․․․ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի թե՝ իմ գառը տվեք։

Ասում են․

— Մորթել ենք, կերել, ո՞րտեղից տանք։

Սա կանգնում է թե՝ չէ, իմ գառը տալիս եք՝ տվեք, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, հարսին առնեմ, դուրս թռչեմ։

Ու հարսին առնում է, թռչում։

Գնում է, գնում, գնում է, տեսնում՝ մի աշուղ մի ճամփով գնում է։

Ասում է․

— Աշուղ ախպեր, առ էս հարսին, պահի՛ քեզ մոտ։ Ես էլ գնամ քուջուջ անեմ, գլուխս պահեմ։

Գնում է, ետ գալի, աշուղի առաջը կտրում թե՝ իմ հարսը ինձ տուր։

Աշուղն ասում է․

— Հարսը գնաց իրենց տուն։

Սա թե՝ չէ՛, իմ հարսը տուր, թե չէ՝ դես թռչեմ, դեն թռչեմ, սազիկդ առնեմ, դուրս թռչեմ։

Աշուղը սազը տալիս է իրեն։

Սազն առնում է, ուսը գցում, թռչում, մի տեղ նստում է, սկսում է ածել ու ճտվտալով երգել․

Ծընգլը, մընգլը,
Փուշիկ տվի, լոշիկ առա,
Լոշիկ տվի, գառնիկ առա,
Գառնիկ տվի, հարսիկ առա,
Հարսիկ տվի, սազիկ առա,
Սազիկ առա, աշուղ դառա,
Ծընգլը, մընգլը,
Ծի՜վ, ծի՜վ։

Մին էլ հանկարծ սազը վեր ընկավ ջարդվեց, ծիտը թռավ գնա՜ց, հեքիաթն էլ վերջացա՜վ։

Posted in Uncategorized

Ինչ կլիներ, եթե Շունն ու Կատուն հանդիպեին Ամբան Հուռիին

Ամբան Հուռին տեսավ և ասաց․

-Հլը տես այտեղ ինչի համար են վիճում շունն ու կատուն ,և Հուռին մոտեցավ և ասաց ինչի համար եք վիճում։Քեռի քուչին ասաց։

—Ես իրեն իմ մորթին տվեցի,որ նա  մի գդակ կարեր գլխիս համար։

Կատուն ասաց․

—Ներիր ինձ քեռի քուչի, ես մրսում էի, դրա համար ել ես քո մորթիով ինձ համար մի բաճկոն կարեցի,որ չմրսեմ։

Քեռի քուչին ասաց․

—Լավ եթե դու մրսում էիր, ես չիգիտեի գնա և տաքացի ,և արի մենք իրար հետ համերաշխ ապրենք։

Posted in Մայրենի, Uncategorized

Տերն ու ծառան

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում՝ երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են՝ ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծառա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում, մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է․ «Մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ, ես տամ»։

— Ես որ հազար մանեթ չունեմ, ո՞րտեղից տամ,- ասում է ծառան։

— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են՝ անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թող իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։

Ասում է՝ լավ․ համաձայնում է։

Պայմանը կապում են, ու մտնում է ծառայության։

Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային, ղրկում է արտը հնձելու։

— Գնա՛,- ասում է,- քանի լուս է, հնձի, որ մութն ընկնի, կգաս։

Ծառան գնում է, ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է․  — Էդ ո՞ւր եկար։

— Դե, արևը մեր մտավ, ես էլ եկա։

— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տե՛ս, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ի՛նչ պակաս է լուս տալի․․․

Continue reading “Տերն ու ծառան”

Posted in Ես և շրջակա աշխարհ

Հայկական քարեր

Պեմզաշեն գյուղի քարքարոտ, լեռնային շրջակայքով է պայմանավորված նրա անունը, որը կապվում է մոտակայքում տարածված պեմզա քարի հետ։ Այս տարածաշրջանը հայրենիք է համարվում նաև տուֆի համար, որով կառուցված է Երևանի շինություննների մեծամասնությունը՝ տալով մայրաքաղաքին վարդագույն քաղաքի տիտղոս։ Բացահայտե՛ք Պեմզաշենի քարե ժառանգությունը և տեղացի վարպետից սովորե՛ք՝ ինչպես ստեղծել քարե հուշանվեր, որը կվերցնեք ձեզ հետ՝ որպես մնայուն հիշողություն։

 

Ժամանելով Սթոուն Արթ հյուրատուն՝ դուք կհանդիպեք Հովհաննեսին և Վոլոդյային՝ երկու հարևաններ, ովքեր համատեղ կիրականացնեն փորձառությունը։ Բակ մտնելուն պես կանցնեք Ճանապարհորդի արահետով․ երկար, պատկերազարդ պատ, ուր բառացիորեն զետեղված են Հայաստանում հայտնի գրեթե բոլոր քարատեսակները․ հիմնականում բազմագույն տուֆ, որը քարագործ վարպետ Վոլոդյան վերածել է գեղագրական նախշերի, զինանշանների և նույնիսկ հեքիաթային հետաքրքրաշարժ հերոսների և կենդանիների արձանների։

Posted in Ես և շրջակա աշխարհ

Մարդու զգայարաններ, տեսողություն,

 

 

Զգայարաններ >>

Մարդու զգայարաններից ուղեղի կողմից ստացած տեղեկատվությունը ձևավորվում է մարդու կողմից իր և իր շրջապատի ընկալումը։

Մարդը տեղեկատվություն է ստանում վեց հիմնական զգայարանների կողմից։

  1. աչքեր(տեսողություն)
  2. ականջներ(լսողություն)
  3. լեզու(համ)
  4. քիթ(հոտ)
  5. մաշկ(շոշափում, ցավի զգացում,ջերմաստիճան )

Մարդու զգայարանների ընկալիչների վրա ազդող գրգիռները տարածվում են կենտրոնական նյարդային համակարջ ։ Այն վերլուծում է ստացած տեղեկատվությունը և նույնացնում է այն (առաջանում է զգայունություն)։ Այնուհետև տալիս է պատասխան ազդանշան որը փոխանցվում է նյարդերի համապատասխան օրգաններին։

5 տեսակի արտաքին զգայունություններ( շարժունակությունը չունի առանձին զգայական օրգան, բայց զգայություններ է առաջացնում) մարդը կարող է զգալ արտաքին զգայությունների 6 տեսակ տեսողական, լսողական հոտառության շոշափելիքի, համային և կինեստետիկ զգայունություններ։

Մարդու զգայարաններից ուղղիներ անցկացնող — կենտրոնական նյարդային համակարգի վեստիբուլյար, լսողական, տեսողական, հոտառության, շոշափելիքի և համային ուղիները։

—Աչք, լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան,տեսողական վերլուծիչի , ծայրամասային բաժինը։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։ Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսողական նյարդն  ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները ։ Աչքը կազմված է օժանդակ ապարտներից  և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները , հոնքերը,կոպերը և այլն։