Posted in Մայրենի

Քամու համբույրը

 

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

տարուբերվեց-Հակասական մտքերի՝ զգացմունքների մեջ անորոշ՝ երկընտրական վիճակի մատնվել:

հինավուրց-Oրերով հին, շատ տարիքավոր, ծերացած:

  1. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

  1. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Քամին հաբուրեց ծառի տերևին և տերևը դողաց։Շշուկով կպավ հարևանին։Շրխկաց հանկարծ գլխիս վրա։իջավ և տեսավ կաղին ևբարցրացավ։Ու տարուբերվեց հին օրերով կաղնին:

 

  1. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

քամին սուլեց ժպիտով

և ծաղրում է անտառի վրա

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Անտառը կանաչ լիքը եղեվնիներով լի կենդանիներով և փայտերով։

  1. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Մի անգամ քամին և տերևվը հանդիպեցին իրար, իրար հարցեր տվեցին։

—Բարև ձեզ դուք ո՞վ եք։

-Բարև, ես տերևվն եմ բա դու ո՞վ ես։

— Ես ել քամին եմ արի ծանոթանաք։

—Համաձայն եմ։

և  նրանք ամեն օր պայմանավորվում են հանդիպել  Կառավան գյուղի մեջտեղում։Ննրանք ամեն օր իրար հետ ման էին գալիս ։Բայց մի անգամ  տերևը քամուն նվերներ տվեց։Եվ մի անգամ քամին մոռացավ ,որ պետք է նվեր տար իր ընկերոջը։ Տերևը նեղացավ և հետո գնաց նոր ընկեր փնտրելու։

 

Posted in Uncategorized

Հոգևոր ընթերցում

Բան ՂԵԱրեգա՜կ արդար, օրհնյալ ճառահայթ, պատկեր լուսեղեն,Փափագ անձկալի, անքնին բարձրյալ, անապատում զորեղ,Բարու բերկրություն, հուսատու տեսսիլ, գովյալ երկնավոր,Թագավոր փառաց, Քրիստոս արարիչ, խոստովանյալ կյանք,Եղկելուս բազմավրեպ և սխալներով լի այս չարչարանքի,Պակասները դո՜ւ լրացրու խոսքով քո ամենազոր,Եվ այն մատուցիր որպես հաճելի աղերս բարձրյալ Հորդ:Դո՜ւ ինձ համար անեծքների փորձության ենթարկվեցիր՝Կերպարանքովդ նմանվելով ինձ, կենա՛ց օրհնություն….

Ա

Արդ, նույն ցավագին հեծեծանքներով վշտահար սրտիս

Եվ բոլորովին տագնապած հոգուս տառապանքներով,

Այս անգամ դարձյա՛լ միևնույն ոճով դիմելով ես քեզ,

Ամենապարգև քո բարերարի գո՜ւթն եմ խնդրելու:

Պաղատում եմ իբրև մեռյալ՝ կենդանի անմահ Աստծուդ,

Փառքիդ հանդեպ իմ անարգությունը խոստովանելով,

Ինչպես և քո բարությունն իմ չարության դիմաց.

Որոնցով հաղթվեցի ինքս, քան թե բուժվեցի, Ամաչեցի, քան թե համարձակվեցի, Ուխտակորույսս ես և ավանդամոռաց: