Posted in Русский

Письма Деду Морозу

Привет, Дедушка Мороз․Меня зовут Альфред.Я учусь в 4-ом классе на отлично.Если я попрошу,принеси пожалуйста 3д ручку или гитару.Хочу научиться играть на гитаре.Я желаю крепкого здоровья и сил,чтоб смог всем детям принести подарки.

Заранее спасибо и хороших новогодних праздников.

С уважением-Альфред

Posted in Մայրենի

«Ամանորի և Սուրբ Ծննդյան ծեսը իմ դպրոցում»

Մեր դպրոցում միշտ շատ հետաքրքիր ենք նշում տոները։Ամանորը բոլորի շատ սիրված և սպասված տոնն է։Միշտ շատ ուրախ ենք պատրաստվում։Սովորում ենք երգեր,պարեր, զարդարում ենք մեր դպրոցը։Մեր դպրոցում մեծ ուրախությամբ խաղում ենք Գաղտնի Ձմեռ պապ ,փոխանակում ենք նվերները։Մեծ տոնախմբություն է մեր դպրոցում, ուսուցիչների հետ երգում ենք,պարոմ ենք և ուրախ գնում ենք ձմեռային հանգստի։ Սուրբ Ծննդյան տոնը նշում ենք տանը ՝հունվարի 6-ին,սեղանի շուրջ բարեմաղթանքներ ենք իրար ասում։Մեր դասարանի ամենասիրված և սպասված տոնը Ամանորն է։

Posted in Uncategorized

Դվին

Դվին , Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

330-338 թթ. Մեծ Հայքի թագավորն էր Տրդատ Մեծի որդի Խոսրով Կոտակ։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։

Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել է 100 հազարը։ Դվինի առանձին թաղերում բնակվել են նաև պարսիկներ, ասորիներ, հույներ, արաբներ, սակայն հայերը միշտ մեծամասնություն են կազմել։ Ըստ արաբ մատենագիրների, Դվինի բնակիչները խոսել են հայերեն։ Դվինի բազմազգ բնակչությունը հիմնականում զբաղվել է արհեստով ու առևտրով, մասամբ՝ որսորդությամբ, ձկնորսությամբ, երկրագործությամբ։

Քաղաքը վերջնականապես կործանվեց Ջալալ Էդ Դինի արշավանքների հետևանքով (1226), իսկ 1236 թվականին մոնղոլ-թաթարական արշավանքից հետո Դվինի տարածքում առաջացան մի քանի գյուղեր։

Posted in English

The New Year in my family

I like New Year  and Christmas days.We are very happy preparing for the new year.We buy christmas presents for our family.I decorate the christmas tree. My Christmas tree is very besutiful,bright and big.I put the presents under the tree.At night  Santa Claus comes and put my presents under the tree.My mother cօօks christmas cake and tasty food.Our friends and relatives come to our house.We celebrate Christmas day on the sixth of January.I am very happy on those days․ 

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Վարժ․՝371։ Կատարիր գործողությունները։

Ա)44կմ-35մ=43կմ 1000մ-35մ=43կմ 965մ

62դմ 2սմ-8սմ=61դմ 12սմ-8սմ=61դմ 4սմ

 

Բ)82կգ – 650գ=81կգ 1000գ-650գ=81կգ 350գ

62տ 210 կգ-280 կգ=61տ 1210կգ-280կգ=61տ 930կգ

 

Գ)24օր-6ժ=23օր 24ժ-6ժ=23oր 18ժ

12ժ 20ր-40ր=11ժ 80ր-40ր=11ժ 40ր

 

24տ 100կգ-250կգ=23տ 1100կգ-250կգ=23տ 850կգ

Վարժ․՝372 Լրացրու աղյուսակը

a b a.b a:b a+b a-b
2520 140 352800 18 2660 2380
1100 55 60500 20 1155 1045
Posted in Հայրենագիտություն

Հայաստանի մայրաքաղաքները

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:

Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:

Վան

Image result for վան քաղաք

Վանա լճի ափին է: Հայտնի է նաև Տոսպ, Տուշպա, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք անուններով: Աշխարհի հնագույն քաղաքներից է, այն պեղել են ճանաչված շատ հնագետներ:

Արմավիր

Մ.թ.ա. 331թ. դարձել է Երվանդունիների մայրաքաղաքը։
Մ. Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ նահապետի թոռ Արամայիսին:

Երվանդաշատ

Երվանդ Վերջին արքան մ.թ.ա. 220թ. քաղաքը կառուցել է Արարատյան նահանգի Երասխաձոր գավառում` Ախուրյանն Արաքսին միախառնվելու վայրում։
Երվանդ Վերջին թագավորը Երվանդաշատ է տեղափոխում արքունի ողջ հարստությունը և Արմավիրի բնակչության մի մասը: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառը, ըստ Մ. Խորենացու, Արաքսի հունի փոփոխումն էր, ինչի հետևանքով քաղաքի բնակիչները զրկվել էին ջրից:

Արտաշատ

Արտաշատը հիմնել և մայրաքաղաք է հռչակել Արտաշես Առաջին արքան: Հիմնադրման հավանական տարեթիվն է մ.թ.ա. 189թ.: Պատմիչների վկայությամբ` քաղաքը կառուցվել է Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում:

Տիգրանակերտ

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց  Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։

Վաղարշապատ

Այստեղ բնակավայր եղել է դեռևս քարի դարում։ Երվանդ Սակավակյացի փեսա Վարդգեսը մ.թ.ա. IV դարում այստեղ հիմնել է Վարդգեսավանը։ Տիգրան Մեծի ժամանակ դարձել է գյուղաքաղաք։ Վաղարշ Ա-ն (117-140թթ.) պարսպապատում է Վարդգեսավանը, վերանվանում Վաղարշապատ և հռչակում մայրաքաղաք:

Դվին

Դվինը որպես արքայանիստ քաղաք հիմնվել է 4-րդ դարի 30-ական թվականներին, երբ հայոց Խոսրով Կոտակ թագավորը (332-338թթ.) արքունիքն Արտաշատից տեղափոխեց այստեղ և Դվինը հայտարարեց նոր մայրաքաղաք:

Բագարան

Արշարունիք գավառում գտնվող Բագարանը Աշոտ Բագրատունին 885թ. դարձրել է հայոց նորանկախ պետության մայրաքաղաքը։ Հայաստանի հին բնակավայրերից է. հիմնադրել է Երվանդ Վերջինը (մ.թ.ա. 220-201թթ.)՝ Երվանդաշատի հետ միաժամանակ։

Շիրակավան

Սմբատ Բագրատունին /890-914թթ./ թագադրվել է այստեղ ` 892թ. երկրի նոր մայրաքաղաքում: Սմբատ Առաջինի և նրա որդի Աշոտ Երկաթի օրոք՝ շուրջ 40 տարի, Հայաստանի մայրաքաղաքը Շիրակավանն էր։

Կարս

Աշոտ Երկաթի (914-928թթ.) մահից հետո թագավոր Աբասը (928-953թթ.), ով Կարսի կառավարիչն էր, չտեղափոխվեց Շիրակավան, այլ, մնալով Կարսում, այն հռչակեց մայրաքաղաք:

Անի

961թ. Աշոտ Ողորմածը Անիում օծվում է թագավոր և քաղաքը դարձնում արքայանիստ:
Անին եկեղեցաշատ քաղաք էր: Ըստ պատմագիրների` այնտեղ կար հազար ու մեկ եկեղեցի, որոնց գլուխգործոցը Մայր տաճարն էր` Տրդատի ճարտարապետությամբ:

Երևան

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է և պատմական Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաքը, որն աշխարհի հնագույն բնակավայրերից ու շարունակաբար բնակեցվող հին քաղաքներից մեկն է: Այն տեղակայված է Հրազդան գետի ափին և հանդիսանում է երկրի  վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնը:

Երևանը Ք.ա. 782 թվականին Արարատյան դաշտավայրում հիմնադրել է Արգիշտի Առաջին արքան և կոչել Էրեբունի, որի հնչյունափոխությունից էլ առաջացել է Երևան անունը:

Posted in Մայրենի

ՄԱՅՐԵՆԻԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Բարև ձեզ ես Ալֆրեդ Հարությունյան եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի Կրդահամալիր Հարավային դպրոցում 4-2 դասարանում: Ես ձեզ կպատմեմ, թե ես ինչ եմ անցել այս չորս ամսվա ընթացքում:Ներկայացնում եմ կատարած առաջադրանքների որոշ մասը՝

Կանաչ եղևնին ,

Հրաժեշտ աշնանը,

Ինչը կփոխեի իմ դպրոցում,

Մայրենի առաջադրանք,

Մայրենի առաջադրանք ,

Մայրենի,

Ուղղագրական աշխատանք ,

Պատրաստում եմ սիրով — Իմ նվերը կրթահամալիրին  ,

Իմ ընկերը,

Երգի հրապույրը ,

Նուկիմ քաղաքի խելոքները,

Քամու համբույրը,

Ընթերցարան,

Անուշ գարուն,

Աշուն ,

Աշուն օր,

Երաժշտությունը իմ կյանքում,

Վիլյամ Սարոյան ,   ևայլն ։Բավականին հագեցած և հետաքրքիր դասեր ենք ունեցել։

Posted in Մայրենի

Մաթեմատիկա -347,349,351

Վարժ․347

ա)  1477.5=7385                    Բ)   3715=5.743

70.108=7560                            2460=3.820

32.241=7712                           5082=121.42

Վարժ․349

32․(324-216)+5166:(5423-5381)=3579

Ա)324-216=108

108.32=3456

5423-5381=42

5166:42=123

3456+123=3579

Բ)44.(852+448)-(22313:53-421).612=57200

852+448=1300

1300.44=57200

22313:53=421

421-421=0

612.0=0

57200-0=57200

Վարժ․351

a b a.b a:b a+b a-b
600 300 600.300=180000 600:300=2 600+300=900 600-300=300
1000 50 50000 1000:50=20 1000+50=1050 1000-50=950

 

 

Posted in Մայրենի

«Կանաչ եղևնին»

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Առաջադրանքներ

1 Բացատրիր ընդգծված բառերը։

հանդերձ-Վրան առնելու՝ վրան ծածկելու որևէ գործվածք, կտոր, շոր, ծածկոց:

սաղարթն —Բույսի տերևների ամբողջությունը, տերևներ:

հոխորտաց —համարձակ

ալեհեր-Ճերմակած մազերով:

սարսռալ-Մրսելուց դողալ, սրթսրթալ:

աղերսեց-Թախանձագին աղաչել, ողոքել:

․ 2․Բնութագրի՛ր եղևնուն։

Եղևնին կանաշ էր ու չեր մրսում։Երբ նա լացում էր բարդին չեր օգնում նրան։

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։

Հպարտ  բարդին արհամարանքով քմծիծաղ տվեց։

Մեծամիտ խոսում էր։

Նա չօգնեց Եղևնուն․

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

զմրուխտ գարուն

ալեհեր ձմեռ

փոքրիկ եղևնի

անսիրտ քամի

բնության զավակներ

Զմրուխտ գարնանը բնությունը կանաչում է։

Խորը ձմռանը մրսում էր փոքրիկ եղևնին։

Մենք բոլորս մայր բնության զավակներն ենք։

4․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Փոքրիկ,բարի,մատղաշ,կանաչ,սառած

5․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

6․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։

Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Քղցրահնչյուն թռչունները երգում էին։

Թռչունները երգում էին։

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Արևը ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Արևը  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Արևը   ողջունում  էր    բողբոջներին:

Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

Խոր  աշնան  ա քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

  Աշնան  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:

   Քամին  պոկոտեց    տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: