Posted in English

Անգլերենի ֆլեշմոբ-մարտ

Անուն ազգանուն  էլ․ հասցե*
Alfred Harutyunyan alfred-harutyunyan@mskh.am
Դասարան, դպրոցի անուն*
5.2 South school
Քաղաք, գյուղ, երկիր*
Yrevan
Առկա՞ ես սովորում, թե՞ հեռավար*

I.                   Համաձայնվեք կամ մի՛ համաձայնվեք արտահայտված մտքի հետ` օգտագործելով «That is right-դա ճիշտ է» և ‹‹That is wrong-դա սխալ է›› ձևերը: Եթե սխալ միտք է գրված, ապա պետք է ժխտել սխալը և գրել ճիշտը: Օրինակ՝ “The capital city of Armenia is Tbilisi.” “That is wrong. The capital city of Armenia is Yerevan.” “Moscow is larger than Yerevan.” “That is right. Moscow is larger than Yerevan.”

Option 1

It is hot in Yerevan in winter.

That is wrong. It is cold in Yerevan in winter.

The capital city of France is Paris.

That is right. The capital city of France is Paris.

The River Hrazdan is longer than the River Volga.

That is wrong. The River Volga is longer than the River Hrazdan.

Zaporozhets is a faster car than BMW.

That is wrong.BMW is a faster car than Zaporozhets.

Aragats is the highest mountain in Armenia.

That is right. Aragats is the highest mountain in Armenia.

The English language has 36 letters.

That is wrong․ The English language has 26 letters.

If we want to be healthy, we must sit on the sofa from morning till night.

That is wrong. If we want to be healthy, we must doing sports.

II.                   Տառով համարակալված յուրաքանչյուր նախադասություն ունի թվով համարակալված իր տրամաբանական զույգը: Համապատասխանեցրեք դրանք: 1. She can’t drive a car. 2. You mustn’t go to work today. 3. She can buy this dress. 4. I don’t want to swim in the sea. 5. He can reach the top of the shelf.

Option 1

A)    It is too cold today.

4. I don’t want to swim in the sea.

B)    Ben is tall enough.

5.He can reach the top of the shelf.

C)    It is cheap enough.

3. She can buy this dress.

D)    You are too ill.

2.You mustn’t go to work today.

E)    Helen isn’t old enough.

1.Helen isn’t old enough.
III. Write a letter about your school to your friend in England
Hello my friend․I want to tell you about my school ․My school is the best school,here we work with computers․At school, the break is 20 minutes.I have many friends my school ․When you come to Armenia, I will take you to my school.It is very interesting and very happy in my school.
Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

  1. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններով փոխարինի՛ր: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ-պայուսակում, պայուսակի մեջ, գրադարակ-գրադարակում, գրադարակի մեջ, հեռուստացույց-հեռուստացույցում, հեռուստացույցի մեջ, պահարան-պահարանում, պահարանի մեջ, սեղան-սեղանում, սեղանի մեջ, ձեռք-ձեռքում, ձեռքի մեջ, աթոռ-աթոռում, աթոռի մեջ, լիճ-լճում, լճի մեջ:

Պայուսակը ես գրել եմ պայուսակում, կամ պայուսակի մեջ: Ես այդպես եմ գրել նաև մյուս բոլոր բառերը:

  1. Բառակապակցություններ և նախադասություններ կազմի՛ր հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրված գոյականները գրելով: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Որտե՞ղ լինել:
Երեխան որտե՞ղ է:
Դպրոց, տուն, դասարան, բակ, փողոց, մանկապարտեզ:

Դպրոցում, տանը, դասարանում, բակում, խողոցում, մանկապարտեզում:

Ամեն բառ գրեցի ում վերջավորությամբ:

  1. Ընդգծված բառերը հականիշ բառակապակցություններով փոխարինի՛ր:

Ոգևորությամբ անել-հիասթափված անել, համոզմունքով գործել-կասկածանքով գործել, ուրախությամբ դիմավորել-տխրությամբ դիմավորել, հուզմունքով սպասել-ուրախությամբ սպասել, եռանդով պաշտպանել-զզվանքով պաշտպանել, անհանգստությամբ մտածել-հանգստությամբ մտածել:

  1. Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատն ունեցող) հականիշ բառերով փոխարինի՛ր: Գոյականներն ի՞նչ ձևով դրվեցին:

Օրինակ՝
անբեղ մարդ — բեղով մարդ:

Անլուսամուտ սենյակ-լուսամուտով սենյակ, անդուռ պահեստ-դռնով պահեստ, անծխնելույզ վառարան-ծխնելույզով վառարան, անդանակ մորթել-դանակով մորթել, անշնորհք նստել-շնորհքով սնտել, անկարգ գնալ-կարգով գնալ:

Գոյականների վերջում ընդհամենը տեղադրվեց ով վերջավորությունը:

  1. Բառերի իմաստն արտահայտի՛ր հոմանիշ բառակապակցություններով:

Օրինակ՝
օրենքով — ըստ օրենքի, օրենքի համաձայն կամ՝ համաձայն օրենքի:

Կարգադրությամբ-ըստ կարգի, կարգի համաձայն կամ՝ համաձայն կարգի, նախասիրություններով-ըստ սիրությամբ, սիրության համաձայն կամ՝ համաձայն սիրության, որոշմամբ-ըստ որոշումի, որոշումի համաձայն կամ՝ համաձայն որոշումի, պատասխաններով-ըստ պատասխան, պատասխանների համաձայն կամ՝ համաձայն պատասխանների, դիմումով-ըստ դիմումի, դիմումի համաձայն կամ՝ համաձայն դիմումի, պատմածով-ըստ պատմածի, ծատմածի համաձայն կամ՝ համաձայն պատմածի, խնդրանքով-ըստ խնդրանքի, խնդրանքի համաձայն կամ՝ համաձայն խնդրանքի:

  1. Փակագծի բառը պահանջվող ձևով գրի՛ր:

Օրինակ՝
Ներկը (վրձին) պատին էր քսում ու հիացած նայում իր (արած): — Ներկը վրձինով պատին էր քսում ու հիացած նայում իր արածին -. (Ինչո՞վ քսել, ինչի՞ն նայել):

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է (Քյոնիգսբերգ)-Քյոնիգսբերգում և այնտեղ էլ ութսուն տարի հետո մահացել է: Նա իր մտքով ընդգրկել է ոչ միայն Երկիր (մոլորակ)-մոլորակը, այլև Արեգակնային (համակարգ)-համակարգը և ողջ (տիեզերք)-տիեզերքը: Սակայն կյանքի (ընթացք)-ընթացքում Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի (քաղաք)-քաղաքից: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու (գյուղ)-գյուղը գնալը, որը (Քյոնիգսբերգ)-Քյոնիգսբերգից ընդամենը քառասունհինգ կիլոմտր էր հեռու:

 

Խոսքում գոյականները գործածվում են ուղիղ և թեքված ձևերով:
Գոյականը հոլովել նշանակում է խոսքի մեջ այլ բառերի հետ կապվելու համար տարբեր ձևերը (հոլովներ) կազմել (հոլովել — հին հայ.՝ գլորել, թավալել, շրջել, փոխել): Երբ բառը թեքվում կամ հոլովվում է, սովորաբար նրա ուղիղ ձևին համապատասխան վերջավորություն է ավելանում (ի, ից ով, ում և այլն): Վերջավորությունից առաջ եղած մասը բառի հիմքն է:

 

Posted in English

English p.137-138 ex 174

1.I am reading.

2.He isn`t writing.

3.We aren`t not working.

4.Are you reading?

5.Is he sliping?

6.Kolya and Masha are playing football.

7.Katya is plaing in piano.

8.She isn`t singing.

9.My sister is sliping.

10.Is father drinking tea?

11.Are your parents drinking tea?

12.I am not sliping.

13.She is sitting at the table.

14.We are doing exercise․

15.We aren`t showering.

16.Are they playing in the doar?

17.Nina and Anya are clining floor.

18.Kolya is halping his mother.

19.Are you halping your father?

20.My sister is reading interesting book.

21.They are going to school.

22.Are you going to school?

23.Is he working?

24.Is Your grandmother going to market?

25.He is  buying sweets.

26. What is your sister doing?

27.Where are children playing?

28.Whay are you laughing?

29.Where are they going?

30.What are this boys carrying?

31.I am sitting in bench in  park to feeding birds.

32.Mather is sitting on the sofa in sittingroom and watching TV.

33.This photograph is my friends.Tom is playing on guitar and Jeyn singing.

34.In this hear they are dancing in parti in my brthday.

 

Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

 

    1. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛րրանք ինչպե՞ս փոխվեցին):

    Այգում մի մարդ ինչո՞վբահով, մկրատով, թիակով գործ էր անում:
    Բահ, մկրատ, թիակ:

    1. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

    Հիանում էր ինչո՞վերգով, աշխարհով, ընկերներով, շարժումներով:
    Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:

    Ամեն բառի վերջին ավելացավ ով վերջավորությունը, այսինքն դարձավ գործիական:

    1. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

    Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
    Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:
    Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
    Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
    Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:

    1. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

    Պառկել որտե՞ղծովափին, մահճակալին, անդունդի եզրին, գետի ափին, անտառի բացատում, անկողինում, հիվանդանոցում:
    Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ անկողին, հիվանդանոց:

    Բառերին ավելացավ ում և ին վերջավորությունները:

    1. Բառակապակցություններ կազմ՛իր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:

    Ծանոթանալ ո՞ւմ –մրցաքցի, աղջկա, տղայի, զբոսաշրջիկի, Շուշանի, Արսենի, Վարդուհու հետ: Ծանոթանալ ինչի՞նկարծիքին, տեսակետին, գրքին, մեքենային, կատույին, մուկիկին, շունիկին:
    Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):

    1. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:

    Սիրահարվել ո՞ւմ-տղային.  Հայկին

    Սիրահարվել ինչի՞ն:-շորիկին
    Սիրել ո՞ւմ-տղային :  Հայկին

    Սիրել ի՞նչ:-խնձոր

    1. Հիվանդ, գազան բառերին ավելացրո՛ւ ի, ից, ներ, ով, ը վերջավորությունները և ստացված բառաձևերով նախադասություններ կազմիր:

    Հիվանդի-հիվանդի ոտքը կոտռվել էր:

    Հիվանդից-Հիվանդից հարցրցրեցին նրա անունը:

    Հիվանդներ-Այդ բժիշկը շատ զբաղված էր, որովհետև ուներ շատ հիվանդներ:

    Հիվանդը-Հիվանդը նկատեց, որ հիվանդանոցը  լի էր հիվանդներով:

    Հիվանդով-Հիվանդանոցը լի էր հիվանդներով:

     

    Գազանի-գազանի ձեռքը ոլորվել էր:

    Գազանից-բոլոր կենդանիները վախենում էին անհայտ գազանից:

    Գազաններ-Գազանանոցի բոլոր գազանները շատ էին սիրում հաց ուտել:

    Գազանով-Գազանանոցը լի էր գազաններով:

    Գազանը-Գազանը սիրում է թռվռալ:

     

     

    1. Կետերի փոխարեն գրի՛ր ածանց կամ վերջավորություն բառերը:

    Երբ արմատին կամ բառին ածանց ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում: Իսկ երբ վերջավորություն ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը՝ նախադասության մյուս բառերին կապվելու համար:
    Ածանցը բառ կազմող մասնիկ է: Վերջավորությունը օգնում է, որ բառը խոuքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ:
    Բառի հիմքը ածանցը առաջ եղած մասն է:

    1. Տրված բառերով կազմի՛ր
      ա) ածանցավոր բառեր,
      բ) բառաձևեր:
      Ջուր, ձայն, ձեռք:

    Ածանցավոր բառեր-Ջրալի, ջրային, ջրոտ, անջուր, ջրիկ: Ձայնեղ,  ձայնավոր, անձայն: Անձեռք, ձեռնոց:

    Բառաձևեր-ջրի, ջրեր, ջրից, ջրով, ջրի, ջրից: Ձայներ, ձայնի, ձայնին, ձայնով, ձայնից, ձայնով, ձայնում: Ձեռքեր, ձեռքով, ձեռքում, ձեռքով, ձեռքին, ձեռքերին:

    1. Տրված բառախմբերը համեմատի՛ր և խմբերից յուրաքանչյուրին փորձի՛ր անուններ տալ:

    Ա. Տղա, քար, սեղան:
    Բ. Տղան, տղայի, տղային, տղայով, տղայից, քարը, քարին, քարից, քարով, քարում, սեղանը, սեղանի, սեղանին, սեղանից, սեղանով:

    Ա խմբի բոլոր բառերը իրենց ուղիղ ձեվերով են: Իսկ Բ խմբի բոլոր բառերը գոյականի հոլոված ձևերն են:

    1. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր:

    Անտառը առավոտյան, երբ արևը դուրս է գալիս շատ գեղեցիկ է երևում:

    Կորյունին թեև Կորյունն էին անվանում նա վախենում էր գիշերը միայնակ գնալ անտառ:

    Ատառում շատ բուսակեր և գիշատիչ կենդանիներ են բնակվում:

    Ասում են, որ անտառի մեջ բնակվում են անպիսզի կենդանիներ որոնց մարդիկ չեն տեսել:

    1. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրի՛ր:

    Պահարան-պահարանի, պահարանում, պահարան, պահարանը, պահարանի մեջ, պահարանից, պահակ-պահակի, պահակում, պահակ, պահակը, պահակի մեջ, պահակից, խողովակներ-խողովակների, խողովակներում, խողովակներ, խողովակները, խողովակների մեջ, խողովակներից, դարակներ-դարակների, դարակներում, դարակներ, դարակները, դարակների մեջ, դարակներից:

    1. Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:

    Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
    Չմոտենաս իմ բնին, ձագուկներս հանկարծ կվախենան:
    Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
    Այդ թռչունին իր ձագերով ու բնով կբերեմ, որ իմ այգում ապրի:
    Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:
    Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր:
    Մեքենան մոտենում էր ծովին, արդեն լսվում էր նրա շառաչը:
    Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
    Փոթորկուն ծովին հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
    Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:
    Իմ գրիչը լավ չի գրում:
    Ձեռքը գցեց ընկերոջ գրիչին ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
    Ամբողջ թանաքը գրիչից դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
    Այդպիսի բաները սովորական գրիչներ չեն գրում:

    Յուրաքանչյուր բառ ունի հինգ ձև:

    Գրիչ-գրիչը, գրիչին, գրիչից, գրիչներ:

    Բույն-բույնը, բնին, բնից, բնով, բնում:

    Ծով-ծովը, ծովին, ծովից, ծովին, ծովում:

    1. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:
      Ափից, շենք, գյուղին, շենքով, գյուղում, ափ, գյուղով, շենքում, ափով, գյուղից, գյուղ, շենքից, ափին, շենքին:

    Ափից, ափ, ափով, ափին:

    Շենք, շենքով, շենքում, շենքից, շենքին:

    Գյուղին, գյուղում, գյուղում, գյուղից, գյուղ:

    Այս բոլոր բառերը նույն բառերն են, բայց տարբեր հոլովներով:

Posted in Մայրենի Հաշվետվություն

Վերլուծություն

Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։

 

Առաջին և երրորդ հանգավորված է։

Իսկ երկրորդ և չորորդ տողերում վերջին բառի վերջին տառը ր է։

Ինձ թվում է պատմում է կյանքը իր մոտ ինչպես է անցնում,իր դժվարություները հաղթահարում է։Միշտ իրեն մեռած է զգում մշտապես նա անկատար է։

Posted in Русский

Русский

Б. Упражнение 4. Вставьте вместо точек словосочетания, данные справа.
1. Мы ходим в парк рано утром. (ходить в парк, ездить в академию, писать диктант, обедать, ездить на рынок смотреть фильмы, ужинать)
2. Они пишут днём.
3. Мой брат смотрел фильмы в субботу.
4. Я еду в академию в воскресенье.
5. Ахмед едет на рынок, поздно вечером.
6. Студенты обедают в среду.
7. Анна и Хилда ужинают вечером.

Posted in English

English p.136 ex.172

1) Timothy is feeding his dog .
2) Mr Jones is cleaing his yard .
3) Nancy is painting her kitchen .
4) Our neighbours are washing their car .
5) I am washing my hair .
6) Who is fixing your sink ?
7) What is she doing  ? — She is dancing .
8) The children are brushing their teeth .
9) What is he doing at the moment? — He is fixing his bicycle .
10) They are having a big dinner together.
11) The boys are running about in the garden .
12) I am doing my homework .
13) John and his friends are going to the library .
14) Ann is sitting at her desk . — She is studying geography .
15) A young man is standing at the window .
16) The old man is walking about the room .
17) The dog is lying on the floor .
18) Are you having break  ?
19) What language are you studying ?
20) Who is lying on the sofa  ?

Posted in Հայրենագիտություն

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար դա ասելով մենք հասկանում ենք ճարտարապետական հուշարձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր
մատյանները։ Այդ ամենն, իհարկե, հայ մշակույթի անբաժան մասն է և մեր հպարտության առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կարող է լինել մի կավե սափոր, երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքրական նախշեր կան։
Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի
վարպետ-արհեստավորները դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշներ։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում,
թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

Գորգագործություն

Գորգագործությունն ու կարպետագործությունը արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետը օգտագործվել է որպես սփռոց, ծածկոց, վարագույր։ Կարպետն ու գորգը տաք են պահել և զարդարել բնակարանը: Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատեսակ կարպետներ և գորգեր:13-րդ դարի իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ Իր ուղեգրություններում խոսելով հայերի մասին նշանավոր ճանապարհորդը գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»։
Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ
ունեին։
Գորգերը մշտապես երիտասարդ մնալու մի զարմանալի հատկություն
ունեն. մեկ անգամ ստեղծվելով նրանց զարդանախշերը չեն մոռացվում, այլ, շարունակ ընդօրինակվելով, փոխանցվում են սերնդից սերունդ։ Հայկական զարդանախշերը ժողովրդական հնագույն պատկերացումներ են արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլոր-մոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։ Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։ Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները։ Որդան կարմիր Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող ձեռագիր մատյանների էջերին վառ կարմիր գույնի շատ գեղեցիկ մանրանկարներ կան: Դրանց գույներն այնքան պայծառ են, որ թվում է, թե նկարվել են հենց վերջերս, այլ ոչ թե դարեր առաջ: Այդ նկարների համար օգտագործված ներկը ստացել են փոքրիկ միջատից, որը հայտնի է հայկական որդան կարմիր անունով և տարածված է եղել Արարատյան դաշտում: Հայկական որդան կարմիրը համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկերից մեկը: Կոչվել է «արքայական ծիրանի», քանի որ դրանով էին ներկում արքայական հանդերձները: Այս ներկով է դրվել «կարմիր թանաքով» ստորագրությունը, որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր: Որդան կարմրից պատրաստում էին նաև դեղամիջոցներ: Որդան կարմրի ներկատներ են եղել Արտաշատ ու Դվին քաղաքներում: 13-րդ դարից որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ: Մեզ լավ ծանոթ է Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։ Հեքիաթում հասարակ նախրապանի աղջիկը Անահիտը, թագավորի տղայի հետ ամուսնանալուց առաջ որևէ արհեստ սովորելու
պայման է դնում։ Հեքիաթը մեզ այդպիսով ասում է պետք է հարգալից վերաբերվել արհեստին, քանի որ այն միշտ անհրաժեշտ է։ Դարբնի և բրուտի (խեցեգործի), որմնադրի և փայտագործի (հյուսնի) արհեստները հնուց ի վեր հայտնի են։ Դարբինը արոր ու գութան է պատրաստել շինականի համար, նաև զենք է կռել ու կոփել զինվորի համար, որպեսզի նա կարողանա պաշտպանել հայրենի հողը։ Իսկ բրուտը կավե ամաններ է պատրաստել, որոնց մեջ մարդիկ կերակուր են եփել, հողագործն իր ցորենն է մշակել, գինեգործն իր պատրաստած գինին է պահել, որ տոնական օրերին և այլ առիթներով դրվում էր սեղանին։

Գինեգործություն

Գինեգործությունը հնուց ի վեր տարածված է եղել Հայաստանում: Հայ և օտարազգի շատ հեղինակներ Հայաստանը համարել են անուշահոտ, սքանչելի գինիների երկիր: Հայկական գինեգործության հնամյա ավանդույթների մասին են վկայում պատմիչների տեղեկությունները, ինչպես նաև՝ խաչքարերի և այլ ճարտարապետական հուշարձանների քանդակներն ու արձանագրությունները, տարբեր հնավայրերում հայտնաբերված հնձանները: Գինի ստանում են խաղողից, նաև՝ պտուղներից ու հատապտուղներից: Գինեգործության հիման վրա հետագայում առաջ է եկել օղու և կոնյակի արտադրությունը: Գինուն նվիրված բազմաթիվ քառյակներ ու բանաստեղծություններ են ստեղծվել հայկական, պարսկական, արաբական և այլ ժողովուրդների գրականության մեջ: Որոշ դեպքերում գինի խմելը ոչ սովորական, խորհրդանշական իմաստ է ունենում: Օրինակ՝ պատարագի արարողության ժամանակ ներկաները քահանայի ձեռքից գինու մեջ թաթախված հաց են ընդունում:Կամ՝ եկեղեցում պսակադրության ուխտ կատարելիս նորապսակները միևնույն բաժակից գինի են խմում: :

Տոնական սեղանին գինու հետ տարբեր ուտելիքներ
են դրվում:

Նախագիծ

Որո՞նք են ձեր սիրելի ճաշատեսակները:

Ի՞նչ ուտելիքներ եք նախընտրում սովորական և ոչ սովորական, տոնական օրերին:

Ուրիշ ի՞նչ հայկական կերակրատեսակներ գիտեք:
Առաջադրանքը կատարելիս խորհրդակցեք մայրիկի, տատիկի և ընտանիքի մյուս անդամների
հետ:

Ոսկերչություն, արծաթագործություն, տարազ
Սովորաբար մարդիկ հարսանիք գնալիս կամ որևէ այլ արարողության մասնակցելիս զարդարվում են, իրենց տոնական հագուստի հետ կրում այդ հագուստին հարմար զարդեր։ Հագուստը
և զարդերը (մատանի, ապարանջան, վզնոց և այլն) տարազի մաս
են։
Զարդերը կարող են տարբեր նյութերից պատրաստված լինել,
բայց ընդունված է դրանք ավելի հաճախ ոսկուց և արծաթից
պատրաստել։ Ոսկերչությունն ու արծաթագործությունը կարևոր,
տարածված արհեստներ են։ Թանկարժեք, գեղեցիկ, բոլորի
ուշադրությունը գրավող զարդեր շատերն են ցանկանում ունենալ։
Ոսկերիչներն ու արծաթագործները միայն զարդեր ու
հարդարանքի իրեր չեն պատրաստում։ Գեղեցիկ իրերով
զարդարում են նաև տները, եկեղեցիներն ու այլ շենքեր,
անցյալում արքայական ու իշխանական պալատները։ Անցյալի հայ ոսկերչության լավագույն նմուշները մենք կարող ենք տեսնել Հայաստանի թանգարաններում։ Ոչ միայն ոսկերչական իրերը, այլև խեցեղենը, գործվածքեղենը, գորգերը և մարդու առօրյա կյանքում օգտագործվող, նրա կենցաղը հարմար և գեղեցիկ դարձնող իրերը նաև արվեստի բարձրարժեք նմուշներ կարող են լինել։ Այդ պատճառով ժողովրդական մշակույթի այդ մասը կիրառական արվեստ է կոչվում։ Այսօր էլ թանգարաններում, տարբեր ցուցասրահներում, բնակարաններում, նաև պուրակներում ու զբոսայգիներում կարելի է տեսնել կավից, մետաղից, փայտից պատրաստված այդպիսի իրեր։ Դրանք գուցե չեն օգտագործվում իրենց նախկին նշանակությամբ, բայց շարունակում են հիացնել մարդկանց։ Հայ մշակույթի շատ տարրեր միջազգային ճանաչում են ստացել՝ դառնալով մարդկության ընդհանուր մշակութային հարստության մի մասը: Այսպես, 2012 թվականին «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ժառանգության ցանկում: Դրանից առաջ այդ ցանկում ընդգրկվել են դուդուկը և խաչքարային արվեստը: Աշխարհի ամենահին կոշիկը 2008 թվականի սեպտեմբերին Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արենի գյուղից արևմուտք, Արփա գետի ձախ ափին գտնվող քարայրում հնագետները կոշիկ են հայտնաբերել
զարմանալիորեն լավ պահպանված վիճակում: Հայտնաբերված
կոշիկը 1000 տարով ավելի հին է, քան եգիպտական բուրգերը, և
շուրջ 400 տարով ավելի հին, քան Քարահունջը: Այսպիսով, 5500
տարվա պատմություն ունեցող կոշիկը աշխարհի ամենահին
կաշվե ոտնամանն է:
Կոշիկի փոքր չափսից ենթադրվում է, որ կանացի է, թեև, գիտնականների հավաստմամբ, այդ դարաշրջանում փոքր չափսի ոտնաման կարող էր կրել նաև արական սեռի ներկայացուցիչը:
Ոտնամանի լավ պահպանմանը նպաստել են սառը եւ չոր եղանակային պայմանները:
Բացի դրանից` քարանձավի հատակը պատված է եղել ոչխարի կաշվով ու գոմաղբի հաստ շերտով, ինչը նույնպես պաշտպանիչ դեր է
կատարել:

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 1187,1189,1190

Խնդիր 1187

Երկու բնակարաներից առաջինն ունի 3 քառակուսաձև սենյակ։Այդ սենյակները ունեն միևնույն երկարությունը՝ 6 մ,իսկ լյնությունները տարբեր են․մեկինը՝5 մ,մյուսինը՝ 4 մ։Ո՞ր բնակարանի մակերեսն է ավելի մեծ։

Լուծում

Առաջին բնակարան

3×3=9մ²

4×4=16մ²

5×5=25մ²

9+16+25=50մ²

երկրորդ բնակարան

4×6=24մ²

5×6=30մ²

24+30=54մ²

Պատ․՝երկրորդ բնակարանը մեծ է առաջինից

Խնդիր 1189

Սարից վայրէջքի ուղին կազմված է երեք մասից։Առաջին մասը որի երկարությունը 2000 մ է դահուկորդըն անցնում է 120  վայրկյանում,երկրորդ մասը,որի երկարությունը  1000 մ է 90 վայրկյանում,իսկ երրորդը 3000 մ երկարությամբ՝ 150 վարկյանում։Վայրեջքի,որ  մասում է դահուկորդի արագությունն ամենամեծը։

Լուծում

2000:120=16,7մ/վ

1000։90=11,1մ/վ

3000։150=20մ/վ

Պատ․՝երորդի ժամանակ ամենա արագն է։

Խնդիր 1190

A-գյուղից C տանող ճանապարհն անցնում է Bգյուղով։A և B գյուղերի հեռավորությունը 40կմ է։A-ից և  B-ից միաժամանակ դեպի C է շարժվում երկու մեքենա։A-ից մեկնած մեքենայի արագությունը 80կմ/ժ է,իսկ B-ից մեկնածինը ՝60կմ/ժ։Որքա՜ն է B և C գյուղերի հեռավորությունը,եթե մեքենաները միաժամանակ են հասնում C գյուղ։

Լուծում

I-մեքենան 40 կմ անցնում է 30-րում,

մեկ ժամում կանցնի 80կմ

երկու ժամում ՝160 կմ

160-40=120կմ

Պատ․՝ 120կմ

Posted in Մայրենի

Եղիշե Չարենց «Հայրենիքում»

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

  • Արտահայտիչ կարդա բանաստեղծությունը, բացատրի՛ր ընդգծված բառերը։
  • Բանաստեղծության համար նոր վերնագիր ընտրի՛ր․ ընտրությունդ հիմնավորի՛ր։
  • Դուրս գրի՛ր բառակապակցությունները։ Դրանք գործածիր նախադասությունների մեջ։
  • Առանձնացրո՛ւ և բացատրի՛ր գեղարվեստական արտահայտչամիջոցները։
  • Բանաստեղծության մեջ շեղատառերով գրված բառերը մակդիրներ են։ Կարդա՛ ու փորձիր բացատրել, թե  մակդիրներն ի՞նչ են արտահայտում և ի՞նչ հարցի են պատասխանում։
  • Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը։ Հիմնավորի՛ր պատասխանդ։