Posted in «Ելք»ստուգատես, Ես և շրջակա աշխարհ

Ես և շրջակահ․հաշվետվություն

Ես կարողանում եմ քարտեզագրել ամեն տեղ։

Ես գիտեմ  արեգակնային և ինը մոլորակների մասին։

Ես գիտեմ հայկական քարերի մասին։

Ես գիտեմ անվտանգության կանոններ մասին։

Ես գիտեմ ինչու է երկինքը կապույտ։

Ես գիտեմ չվող և ձմեռող թռչուների մասին։

Ես գիտեմ Միլանի մասին։

Ես գիտեմ Հայաստանի պետական զինանշանների մասին։

Ես գիտեմ Հայկական բնաշխարհին բնորոշ ձկների մասին։

Ես գիտեմ Ձկնորսության մասին։

Ձկնորսության մասին

Հայկական բնաշխարհին բնորոշ ձկնատեսակներ

Հայկական քարեր

Չվող և ձմեռող թռչուններ

Արեգակնային համակարգ

Ինչու է երկինքը կապույտ

Անվտանգության կանոներ

Միլան

Հայաստանի պետական զինանշան

 

Posted in Ես և շրջակա աշխարհ

Միլան

Միլանում են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ, ակադեմիաներ և համալսարաններ։ Միլանն ընդունում է տարեկան 8 միլիոն այցելու՝ ներգրավվելով իր թանգարաններով և պատկերասրահներով, որոնք պարծենում են աշխարհի ամենակարևոր հավաքածուներով, ներառյալ Լեոնարդո դա Վինչիի հիմնական աշխատանքները։ Միլանում է գտնվում «Լա Սկալա» օպերային թատրոնը։ Քաղաքում են գտնվում նաև մի շարք շքեղ հյուրանոցներ՝ հանդիսանալով աշխարհում հինգերորդ ամենաշատ աստղ ունեցողն աշխարհում, ըստ Michelin-ի ուղեցույցի։ Քաղաքը հանդիսանում է նաև աշխարհի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից երկուսի, Միլանի ու Ինտերի, Իտալիայի հիմնական բասկետբոլային թիմերից մեկի՝ Օլիմպիա Միլանոյի տունը։

Posted in Ես և շրջակա աշխարհ

Ապրիլի 1-ի մասին

Ապրիլի 1-ը մենք գիտենք ինչպես կատակի և ծիծաղի օր, հիմա ես ձեզ կպատմեմ ապրիլի 1-ի մասին:

Օրինակ ՝ Հին Հռոմում ապրիլի 1-ը կոչվում է որպես «Հիմարների տոն»

Հայաստանում Ապրիլի 1-ը տոնում են որպես խաբելու և կատակելու տոն, մարդիկ իրենց հարազատների և ընկերների հետ կատակում են կամ իրենց են կատակում:

Գերմանիայում և Ավստրիայում ապրլի 1-ը համարվում է «դժբախտ օր»: Այն մարդը, ով ծնվել է ապրլի 1-ին, ըստ նրանց, կարող է դժբախտը լինել: Լեգենդի համաձայն, այս օրը ծնվել է դավաճան Հուդան:

 

Ապրլիլի 1-ին Ֆրանսիայի փողոցներում հանդիպում են այնպիսի մարդիկ, ովքեր իրենց ուսին դրած ձկներ են տանում: Այդ ձուկը կարող է լինել թղթից, պոլիեթիլենից, կերամիկայից և այլ մատերիալներից: «Ձկով» կատակում են հետեւյալ կերպ. նրանից կապում են կարթ, որը շատ անսպասելի կերպով ամրանում է որև է մեկի հագուստից, և այդ մարդը չնկատելով այն՝ իր մեջքին կապած տանում է, իսկ կողքի մարդիկ ուրախանում և ծիծաղում են:

 

Անգլիայում Ապրիլի 1-ը տոնում են մինչեւ օրվա կեսօր, իսկ խաբված մարդուն «հիմար» են անվանում։ Սակայն բրիտանացիների կատակները ավելի շատ մանկական են, շատ թեթև։

 

Շոտլանդիայում Հումորի օրվան 2 օր են դրամադրում։ Այստեղ փորձում են կատակով խաբել միմյանց, և այն շոտլանդացում, ում հաջողվում է խաբել, ողջ օրն անվանում են «դանդալոշ»։ Ապրիլի 2-ն այստեղ անվանում են «պոչի օր», այդ օրը աթոռներին հատուկ պարկիկներ են դնում, և երբ մարդ նստում է դրա վրա, տարօրինակ ու տհաճ ձայն է գալիս:

 

 

Ապրիլի 1-ը շատ երկրներում նշվում է որպես Ծիծաղի օր: «Խաբելու» ավանդությունն էլ շատ երկրներին է բնորոշ, այնպես որ Ծիծաղի օրը կարելի է ոչ պաշտոնական միջազգային տոների շարքին դասել, որի ծագումնաբանության մասին վիճում են մինչ օրս:

 

Այլ միցյալ նահանգներում է տեղի ունեցել ապրիլմեկյան ամենահայտնի կատակներից մեկը։ 1835-ին նյու-յորքյան թերթերից մեկում տպագրվեց նյութ, որում ասվում էր, որ աստղադիտակ է ստեղծվել, որով հնարավոր է տեսնել Լուսնի վրայի բնակիչներին, ովքեր նման են «կապիկների, սակայն թռչունի թեւեր ունեն»։

Posted in Ես և շրջակա աշխարհ

Հայկական քարեր

Պեմզաշեն գյուղի քարքարոտ, լեռնային շրջակայքով է պայմանավորված նրա անունը, որը կապվում է մոտակայքում տարածված պեմզա քարի հետ։ Այս տարածաշրջանը հայրենիք է համարվում նաև տուֆի համար, որով կառուցված է Երևանի շինություննների մեծամասնությունը՝ տալով մայրաքաղաքին վարդագույն քաղաքի տիտղոս։ Բացահայտե՛ք Պեմզաշենի քարե ժառանգությունը և տեղացի վարպետից սովորե՛ք՝ ինչպես ստեղծել քարե հուշանվեր, որը կվերցնեք ձեզ հետ՝ որպես մնայուն հիշողություն։

 

Ժամանելով Սթոուն Արթ հյուրատուն՝ դուք կհանդիպեք Հովհաննեսին և Վոլոդյային՝ երկու հարևաններ, ովքեր համատեղ կիրականացնեն փորձառությունը։ Բակ մտնելուն պես կանցնեք Ճանապարհորդի արահետով․ երկար, պատկերազարդ պատ, ուր բառացիորեն զետեղված են Հայաստանում հայտնի գրեթե բոլոր քարատեսակները․ հիմնականում բազմագույն տուֆ, որը քարագործ վարպետ Վոլոդյան վերածել է գեղագրական նախշերի, զինանշանների և նույնիսկ հեքիաթային հետաքրքրաշարժ հերոսների և կենդանիների արձանների։

Posted in Ես և շրջակա աշխարհ

Մարդու զգայարաններ, տեսողություն,

 

 

Զգայարաններ >>

Մարդու զգայարաններից ուղեղի կողմից ստացած տեղեկատվությունը ձևավորվում է մարդու կողմից իր և իր շրջապատի ընկալումը։

Մարդը տեղեկատվություն է ստանում վեց հիմնական զգայարանների կողմից։

  1. աչքեր(տեսողություն)
  2. ականջներ(լսողություն)
  3. լեզու(համ)
  4. քիթ(հոտ)
  5. մաշկ(շոշափում, ցավի զգացում,ջերմաստիճան )

Մարդու զգայարանների ընկալիչների վրա ազդող գրգիռները տարածվում են կենտրոնական նյարդային համակարջ ։ Այն վերլուծում է ստացած տեղեկատվությունը և նույնացնում է այն (առաջանում է զգայունություն)։ Այնուհետև տալիս է պատասխան ազդանշան որը փոխանցվում է նյարդերի համապատասխան օրգաններին։

5 տեսակի արտաքին զգայունություններ( շարժունակությունը չունի առանձին զգայական օրգան, բայց զգայություններ է առաջացնում) մարդը կարող է զգալ արտաքին զգայությունների 6 տեսակ տեսողական, լսողական հոտառության շոշափելիքի, համային և կինեստետիկ զգայունություններ։

Մարդու զգայարաններից ուղղիներ անցկացնող — կենտրոնական նյարդային համակարգի վեստիբուլյար, լսողական, տեսողական, հոտառության, շոշափելիքի և համային ուղիները։

—Աչք, լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան,տեսողական վերլուծիչի , ծայրամասային բաժինը։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։ Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսողական նյարդն  ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները ։ Աչքը կազմված է օժանդակ ապարտներից  և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները , հոնքերը,կոպերը և այլն։

Posted in Ես և շրջակա աշխարհ

Ճամփորդություն դեպի Ջրվեժ

Ձմեռային ճամբարի օրերից մեկը անցկացրեցինք Ջրվեժի այգում։Շատ հաճելի եղանակ էր։Խաղացինք ,սահեցինք,բավականին լավ ժամանակ անցկացրեցինք։Ես առաջի անգամ դահուկ էի վարում։Շատ հաճելի զգացողություն էր։

Posted in Ես և շրջակա աշխարհ

Հարիսայի ծես,ցուցահանդես վաճառք

Շաբաթ օրը մեր դպրոցում մեծ միջոցառում էր։Նշում էինք հարիսայի ծեսը,ինչպես նաև կազմակերպել էինք ցուցահանդես-վաճառք-հանգանակություն՝հարիսայի, գինու, թթվի հյուրասիրությամբ։Ընկերներով պատրաստել էինք համեղ շարաններ,թթու,թխվածքաբլիթներ,շրխկաններ ։Այդ ամենը ներկայացրեցինք ցուցահանդեսին և վաճառեցինք։

Երեկոյան, միջոցառումից առաջ,  քույրիկիս հետ միասին պատրաստեցինք շատ համեղ կեկսեր։

 

Posted in Ես և շրջակա աշխարհ

Ֆիլմ սառույցի մասին

 

 

Արևորդի նախագծի շրջանում դիտեցինք Սառույցի մասին ֆիլմ։ ֆիլմում  պատկերված էին  ինչպես է սառույցը տաքությունից հալչում։Ֆիլմը մեզ պատմում է Արկտիկայի սառյուցի մասին ։Նկարագրվում է ,որ մոլորակի գլոբալ տաքացման հետևանքով Սառուցյալ օվկիանոսը ինչպես է հալչում։Հալվելու հետևանքով կարող է լինել գլոբալ աղետ։Մեզ շատ դուր եկավ ,և մենք հասկացանք,որ Մարդը անզոր է  բնության արհավիրքների հանդեպ։

 

Posted in Ես և շրջակա աշխարհ

Չվող և ձմեռող թռչուններ

 

Ինչպես գիտեք, աշնանը շատ թռչուններ չվում են տաք երկրներ, նրանք ձմռանը  չեն կարողանում  դիմանալ ցրտին և չեն կարողանում  իրենց  համար  ուտելիք  գտնեն։ Բայց  այդ թռչունները գարնանը նորից հետ են գալիս  հայրենի  երկիր։Սակայն որոշ տեսակներ ձմեռում են Հայաստանում։Դրանք էլ  ձմեռող  թռչուններն  են։ Ձմեռող   թռչունները   ցրտադիմացկուն  են և  կարողանում  են սնունդ  գտնել  ձմռանը։Մեր՝ թռչնասերներիս, օգնության կարիքն ունեն: Տեղադրելով կերամաններ մեր բակերում` մենք կհեշտացնենք թռչունների գոյատևումը ձմռան 3 ամիսներին:

Ձմեռող թռչուններ-Ճնճղուկ ,Ագռավ  ,Կաչաղակ , Փայտփորիկ

 Չվող թռչուններ—   Արագիլ, Ծիծեռնակ