Posted in Մայրենի

Կոչական

Կոչական

341. Նախադասության ընդգծված բառերը հանի՛ր։ Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված
բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը  տասնհինգերորդ  դարում  է  գրվել՝  Իսպանիայի  թագաժառանգի  համար:

Շախմատի առաջին գիրքը  տասնհինգերորդ  դարում  է  գրվել՝  Իսպանիայի  թագաժառանգի  համար:

Դավիթ – կոչական

Կոչականը  հանելուց  հետո,  տեղեկությունը  դարձավ  ընդհանուր:

Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրթեր են հրատարակվել:

Այդ օրվանից մինչև այսօր շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել:

Երեխաներ – կոչական

Կոչականը հանելուց հետո, տեղեկությունը դարձավ ընդհանուր:

Դու ամեն ինչ գիտե՞ս  ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:

Դու ամեն ինչ գիտե՞ս  ֆուտբոլի մասին:

Ֆուտբոլիստ – կոչական

Կոչականը  հանելուց հետո, հարցը  վերաբերվում է բոլորին:

Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ  համարներ գրել:

Ֆուտբոլիստների շապիկների վրա  1937 թվականին են առաջին անգամ  համարներ գրել:

Վահե – կոչական

Կոչականը հանելուց հետո, տեղեկությունը վերաբերվում է բոլորին:

Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:

Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները:

Սամվել – կոչական

Կոչականը հանելուց հետո, հացը վերաբերվում է բոլորին:

Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:

Համարները գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ կողմնորոշվեն:

Փոքրիկ – կոչական

342. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս:
Նախադասությունների կետադրությանն ուշադրությո՞ւն դարձրու և փորձի՛ր բացատրել:

Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:

Հասմիկ՛, այս երկտողից, բացի ուրիշ բան չի՞ գրել:

Պետք է արտասանե՞ս, Արսե՛ն:

Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:

Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:

Ընդգծված բառերը կոչականներ են,  որոնք  ցույց  են  տալիս ում է ուղղված խոսքը:

343. Ընդգծված բառերը կոչականներ են։ Այդ անունը բացատրի՛ր:
Կոչական  նշանակում է կոչել կամ դիմել:
344. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

Վահա՛ն, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:

Ալիսա՛,  դու  քայլող մեքենա տեսե՞լ  ես:

Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Հակո՛բ:

Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Հասմի՛կ:

Գիտե՞ս, Ռոբե՛րտ, ռոբոտներին էլ է օդ պետք:

345. Ա և Բ խմբերի նախադասություններում՝ ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:

Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:

Բ.  Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:

Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պտասխանը փնտրելուց, փիլիիսոփա՛:

Բ. Եվ դու խուսախո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմաստո՛ւն փիլիսոփա:

Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ պետք չէր լինի:

Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:

Երբ, կոչականին ավելացնում ենք լրացում, շեշտը տեղափոխվում է լրացումի վերջին վանկի ձայնավորի վրա:

346 Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ) և փոխի՞ր շեշտի տեղը:
Օրինակ՝
Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: — Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՜ Անահիտ։

Տղա՛, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս: — Փոքրի՛կ տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:

Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է: — Սիրելի՛ փոքրիկ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:

Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ: — Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե­­՞ս, տաղանդավո՛ր նկարիչ:

Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հովի՛վ: — Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հովիվ եղբա՛յր:

Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա: — Գիտ՞ես, բարի՛ ճամփորդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:

Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ – Իզուր չէիք եկել, սիրե՛լի երեխաներ, եկեկոն լավ անցավ:

347 Նախադասություններ կազմիր` տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ:

Բարի՛ մարդիկ, օգնեք մանկատան երեխաներին:

Հարգելի՛ ծնողներ, խդրում եմ ուշադիր եղեք, որ երեխաները դասերը սովորեն:

Ի՛մ հեռատես ընկեր, քո խորհրդի շնորհիվ ես հաղթահարեցի իմ դժվարությունները:

Անտառի՛ ծառեր, գարնան հետ նորից կկանաչեք:

Ա՛յ կամակոր աղջիկ, լսի՛ր ծնողներիդ:

352. Նախադասություններն ավարտի՛ր։ Գտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը։

Նա ամեն առավոտ վազում է, որ առողջ լինի:

Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի առողջ լինի:

Նա ամեն առավոտ վազում է, չնայած առողջ է:

Նա ամեն առավոտ վազում է, իսկ Արամը զբաղվում է մարմնամազությամբ:

Նա ամեն առավոտ չի վազում, այզ զբաղվում մարմնամարզությամբ:

353. Նախադասություններն ավարտի՛ր։ Ինչո՞վ են տարբերվում ավարտները:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ սովորական:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի նվիրի երեխաներին:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև երեխաները խնդրել էին:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, որը շատ գեղեցիկ էր:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, որին շատ էր հավանել:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, երբ գնացել էր գնումների:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, թեև չէր նախատեսել:

354 Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացրո՛ւ առաջինին (ընդգծված բառերը հանի՞ը): Ի՞նչ նախադասություններ

ստացվեցին:

Օրինակ՝

Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում: Դա տատս էր պատմում (որ) – Մի հրաշալի հեքիաթ եմ հիշում, որ տատս էր պատմում:

Դաշտերից մի լուր եկավ: Շեկոն ու Մարալն իրար փշրում են: (որ)

Դաշտերից լուր եկավ, որ Շեկոն ու Մարալն իրար փշրում են:

Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք էր: Սարերը մնացել էին հեռվում: (որովհետև)

Ոչխարի խոնավ բրդի հոտը խաբկանք էր որովետև սարերը մնացել էին հեռվում:

Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը: Գրեթե սպառվել էին սուղ միջոցները: (քանի որ)

Նա ստիպված առժամանակ ընդհատեց ճանապարհորդությունն ու փնտրտուքը, քանի որ գրեթե սպառվել էին սուղ միջոցները:

Մի օր գործից տուն դարձավ ու ի՛նչ տեսավ: տունը կողոպտել էին: (որ)

Մի օր գործից տուն դարձավ ու տեսավ, որ տունը կողոպտել էին:

Մի դեռատի պատանի արագ գալիս է Գետառի կողմից: Նա ձեռքին ծաղիկների փունջ ունի: (որը)

Մի դեռատի պատանի արագ  գալիս է Գետառի կողմից, որը ձեռքին ծաղիկների փունջ ունի:

Ստացվեցին բարդ ստորադասական նախադասություններ:

Posted in Մայրենի

«Մեղուն ու հավը». վերլուծություն

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
— Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի
պետք չես գալիս:
— Իսկ դու, հավիկ — մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:
— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը
մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես
ածում:
— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ:
— Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,
մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ —
մարիկ։

Վերլուծություն

Պատմվածքը այն մասին է,որ հավը  իր աշխատանքը շատ մեծ բան է համարում։Մեղուն նրան ասում է՝ հավիկ օրը մեկ ձու ես ածում։Հավիկը իր մտածելով շատ մեծ բան է անում,բայց մողունել իր համար է լավ բան անում։Մեղուն նրան ասում է ՝օրը հարյուր ձու պետք է ածի և այդ պահից հետո հավկը իրեն սկսում է գովաբանել։Մեղուն էլ իրեն է գովաբանում, և մեղուն բացատրում է հավիկին,որ իր աշխատանքը ամեն մարդու համար լավն է։Հավիկը մեղվին հարցնում է՝ ինչո՞ւ համար ես ամեն օր մի ծաղիկից մյուս ծաղիկը թռչում։Մեղուն ասում է՝ ես պատրաստում եմ մեղր, բայց դու չես հասկանա ՝մեղրը ինչ բան է։

Պատմվածքը սովորեցնում է,որ կյանքում պետք չէ ուրիշին թերագնահատել։Ամեն մարդ ունի իր աշխատանքը և մարդուն այդ աշխատանքնն է դուր գալիս։

Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

285. Տրված բայերի հրամայական ձևե՛րը կազմիր:
Օրինակ՝
գրել – գրի՛ր – գրեցե՛ք, աղալ – աղա՛ – աղացե՛ք:
2. Սիրել-սիրիր-սիրեցեք, կանչել-կանչիր-կանչեցեք, նկարել-նկարիր-նկարեցեք, լսել-լսիր-լսեցեք, նստել-նստիր-նստեցեք, կանգնել-կանգնիր-կանգնեցեք, զանգել-զանգիր-զանգեցեք, կապել-կապիր-կապեցեք, փրկել-փրկիր-փրկեցեք, կապկպել-կապկպիր-կապկպեցեք, կոտրատել-կոտրատիր-կոտրեցեք, կապոտել-կապոտիր-կապոտեցեք։
Բ. Խաղալ-խաղա-խաղացեք, սողալ-սողա-սողացեք, կարդալ-կարդա-կարդացեք, գնալ-գնա-գնացեք, մնալ-մնա-մնացեք, գոռալ-գոռա-գոռացեք։
286. Տրված բայերը հրամայակա՛ն դարձրու և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմիր նախադասություններ:
Ա. Հեռանալ-հեռացիր, գոհանալ-գոհացիր, վախենալ-վախեցիր, կամենալ-կամեցիր, հասնել-հասիր, թռչել-թռչիր, մեռնել-մահացիր, կորչել-կորիր, փախչել-փախիր։
Բ. Ուտել, գալ, տալ, լինել, տեսնել, ելնել:

Դուք այս մրգերը կերեք։
Դու գնա այս տեղից։
Գնա գիրքը տուր մայրիկին։
Դու եղիր հանգիստ։
Մայրիկ տես ինքնաթիռ է թռչում։
Դու ել դուրս տնից։

287 Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ՝
հավաքել – հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել – մաքրեցե՛ք – մի՜ մաքրեք:
Գնալ – գնացե՛ք – մի՜ գնաք կամ մի՜ գնացեք:
Հեռանալ – հեռացե՛ք – մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:
Վճարել-վճարեցե՛ք-մի՛ վճարեցեք, հաշվել-հաշվեցե՛ք-մի՛ հաշվեցեք, հանել-հանեցե՛ք-մի՛ հանեցեք, գումարել-գումարեցե՛ք-մի՛ գումարեցեք, գողանալ-գողացե՛ք-մի՛ գողացեք, բարձրանալ-բարձրացե՛ք-մի՛ բարձացե՛ք, խաղալ-խաղացե՛ք-մի՛ խաղացեք, խոսել-խոսեցե՛ք-մի՛ խոսեցեք, փորել-փորեցե՛ք-մի՛ փորեցեք, գիտենալ-գիտացե՛ք-մի գիտացեք, մոտենալ-մոտեցե՛ք-մի՛ մոտեցեք:

288. Դպրոցում և տանը գործածվող հրամաններ (հրամայական նախադասություններ) գրի՛ր: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու։
Ժխտական խոնարհում

Ալֆրեդ գնա քնիր։

Ալֆրեդ գնա շոր հաքիր։
289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։ Ինչի՞ միջոցով արեցիր:
Օրինակ՝
Նա երեկոյան բակում էր: – Նա երեկոյան բակում չէր:
Ձկների բնակարանը ծովն է:-Ձկների բնակարանը ծովում չէ։
Հատուկ նշված տեղով անցավ փողոցը։-Հատուկ նշված տեղով չանցավ փողոցը։
Առանց ջրի կյանք կա:-Առանց ջրի կյանք չկա։
Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան:-Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չկան
Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի
հանրային գրադարանում:-Առակագիր Կռիլովը երկար ժամանակ չաշխատեց Պետերբուրգի
հանրային գրադարանում։՝
290. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ։ Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:

Մարդը թափահարում է դրոշակը։ – Մարդը չի թափահարում՝ դրոշակը։
Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:-Խաչմերուկում շարժումը չի կառավարում  լուսակիրը։
Այդ լճի ջրերը սառչում են:-Այդ լճի ջրերը չեն սառչում։
Նա իր երգը հորինել է ժողովրդի համար:-Նա իր երգը չի հորինել ժողովրդի համար
Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի
դիմանալ:-Շունչը պահած մարդը չի կարողանում  ջրի տակ մի րոպեից ավելի
դիմանալ:
Նա հետաքրքրվում էր ամեն ինչով:-Նա չի հետաքրքրվում  ամեն ինչով:
Նրա հարցերի թիվը հիմա մեծացել է:-Նրա հարցերի թիվը  հիմա չի մեծացել։
Երկու գրքերն իրարից տարբերվում են։-Երկու գրքերն իրարից չեն տարբերվում։

Բայը ցույց է տալիս գործողություն։ Բայի ուղիղ ձևերն ունեն – ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ):
Բայն ունի երեք դեմք` (I, II, III), և երկու թիվ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):
Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն։ Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ` ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):

Posted in Մայրենի

Ներկա ժամանակ

266. Պարզի՛ր, թե ընդգծված բայերն ի՞նչ ընդհանրություն ունեն:

Գեղջուկը թակարդի մեջ տեսնում է արծվին ու նրա գեղեցկությամբ հմայված՝ բաց թողնում: Եւ արծիվը ցույց է տալիս, որ ինքն էլ կարող է երախտագետ լինել:
Մի անգամ, երբ գեղջուկը գալիս, նստում է փլչելու պատրաստ մի պատի տակ, արծիվը մոտ է թռչում ու մագիլներով թռցնում նրա գլխարկը: Գեղջուկը նստած տեղից ելնում ու վազում է արծվի ետևից: Պատից բավական հեռու արծիվը նետում է իր ավարը: Գեղջուկը գլխարկը վերցնում է ու շրջվում, որ նորից նստի: Այդ պահին տեսնում է արդեն փլված պատը: Նա շատ է հուզվում արծվի երախտագիտությունից:

Ընդգծված բայերը ընդհանրություն ունեն նրանով, որ բոլոր ընդգծված բառերը հոլովված են:

267. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չերեպունջա շրջանում է անձրև գալիս: Սակայն պարզվում է, որ երկրագնդում մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևում է: Դա Հարավային Ամերիկայում է: Անձրևի հեղինակը ջրվեժն է: Ուժեղ քամին, որը միշտ փչում է լեռներից, ջրափոշին հարթավայր տանում է: Այդտեղ ջրափոշին խոշոր կաթիլներ է դառնում ու որպես անձրև տեղում:

268. Ընդգծված բայերն ինչո՞վ են տարբերվում տեքստի մյուս բայերից: Դրանք համապատասխան ժամանակով արտահայտի՛ր:
«Լսո՞ւմ եք»,- լուռ հարցնում է զրուցակիցս, ու ես որսացի նրա սև աչքերում արտահայտված վախը: Ուսով կպչում եմ ավազաթմբի գրեթե ուղիղ պատին ու լարեցի լսողությունս: Շուտով ականջիս հասան արտասովոր ձայներ, որոնք մերթ ալիքների ճողփյուն են հիշեցնում, մերթ մեղվապարսի գվվոց: Մեկ-մեկ էլ դրանք ընդմիջվում են ինչ-որ գազանի ոռնոցով: Քիչ հետո ուղեկիցս ինձ առաջնորդեց դեպի մյուս ավազաթումբը: Եւ այստեղ նորից առիթ եմ ունենում լսելու նույն առեղծվածային ձայները: Անապատի բնակիչներն այդ երևույթն անվանում են «ավազաբլուրների երգեցողություն»: Այդ երգեցողությունն առաջացավ այսպես. բյուրավոր ավազահատիկները շփվում են իրար հետ ու առաջացնում արձագանք:

որսացի-որսալ

լարեցի-լարել

հասան-հասնել

առաջնորդեց-առաջնորդել

առաջացնել-առաջանալ

269. Տեքստը փոխի՛ր՝ սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են ….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:

Աչքերը բողոքում են, որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդը նրանց մեղր տվեց, աչքերը կսկծացին ու արցունքոտվեցին:

Տեսքստի մեջ փեխվեց ժամանակաձևը:

270. Ընդգծված բայերն արտահայտի՛ր ներկա ժամանակով: Տեքստում էլ ի՞նչը փոխվեց:
«Երկու կրակի արանքում լինել» նշանակում է շատ նեղ, վատ վիճակում գտնվել: Մոնղոլիայում հին ժամանակ մի այսպիսի սովորություն կա: Մոնղոլները կրակ են պաշտում: Մարդկանց կամ կենդանիներին ավելի ազնիվ, ավելի լավը դարձնելու համար անց են կացնում երկու կրակի արանքով: Մոնղոլիա այցելած շատ եվրոպացիներ հրաժարվում են այդ ծեսից, որի համար էլ մահվան են դատապարտվում:

Տեքստում փոխվեց ժամանակաձևը: Անցյալից դարձավ Ներկա:

Անցյալ ժամանակի ձևեր
271. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով։
Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու։ Կտուցը ջրին որ չհասավ, (փորձել) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ (մտածել) ու մանր քարեր (լցնել) կճուճի մեջ: Ջուրը (բարձրանալ), (հասնել) կճուճի բերանին։ Ու ագռավը հագեցրեց ծարավը:

272. Փակագծերում տրված բալերը գրի՛ր պահանջված ձևով:
Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկանը։ Հյուր մուկը եկավ ու (որոշել) մինչև աշուն մնալ: Նա մի քանի հատիկ (գտնել), ցեխակոլոլ արմատներ(կրծել) ու (ասել).
– Չէ՛, թշվառ մրջյունի նման ես ապրում։ Քեզ հետ համեմատած` ես առատության մեջ եմ ապրում։ Գնանք` տես:
Նա դաշտային մկանը (համոզել) ու (պանել) տուն: (Ցույց տալ)

հացը, ալյուրը, թուզը, մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից (պսպղալ): Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել, բայց հանկարծ դուռը (բացվել)։ Մկները լեղաճաք (փախչել), (մտնել) ծակը, ծվծվալով իրար (սեղմվել) ու (մնալ), մինչև ոտնաձայները (լռել)։ Հետո դաշտամուկը նորից դուրս (սողալ), դնչիկը (երկարել) փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար (ներս մտնել), և մկներն էլի (թաքնվել): Թեկուզ և հյուր մուկը սոված էր, բայց (ասել).
Մնաս բարո՛վ, սիրելի՛ս, քեզ եմ թողնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ է կապված: Ավելի լավ է` ես էլի խոտ ու արմատ կրծեմ:

273. Տեքստը փոխիր` սկսելով այսպես․ «Ամառվա ամիսներին վանքապատկան անասունների հոտերը քշեցին լեռնային արոտավայրեր…»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:
Ամառվա ամիսներին վանքապատկան անասունների հոտերը քշում էին լեռնային արոտավայրեր։ Բայց վանքում էլ առանց կաթի չէին մնում: Ամառանոցում ստացված կաթնեղենի մի մասը վանք: էին ուղարկում` վանականներին, ուսուցիչներին, աշակերտներին, վարպետներին ու արհեստավորներին կերակրելու համար: Լեռնային վատ ճանապարհները թույլ չէին տալիս ամեն օր կաթը վանք տանել։ Դրա համար էլ թրծված կավից խողովակաշար էին կառուցում, որն ամառանոցից ձգվում էր մինչև վանք։ Կաթնամուղ խողովակի կողքից գնացող մյուս խողովակն էլ որպես հեռախոս էր ծառայում վանքում ապրողների և ամառանոցաբնակների միջև։

274. Տեքստը փոխիր` սկսելով այսպես. «Հին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ …»:
Հին ժամանակներում հույները կոչվեցին հելլեններ, իսկ նրանց երկիրը` Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ էին: Նրանք ապրեցին բաժան- բաժան։ Յուրաքանչյուր քաղաք ներկայացրեց մի ինքնիշխան պետություն` տարբեր օրենքներով ու սահմաններով։ Սպարտան ամենանշանավոր քաղաքներից մեկն էր։ Սպարտացիները կոչվեցին նաև լակոններ` իրենց ապրած վայրի անունով։ Սպարտացիները սեղմ ու հակիրճ խոսեցին։ Այն ժամանակներից սկսած` սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական:

. Տեքստը փոխիր` սկսելով այսպես. «Ալեքսանդր Մակեդոնացու հայր Ֆիլիպ կայսրը արշավեց Հելլադայի տիրապետության վրա…»:
Ալեքսանդր Մակեդոնացու հայր Ֆիլիպ կայսրը արշավում էր Հելլադայի տիրապետության վրա: Հունական քաղաքները մեկը մյուսի հետևից ճանաչում էին Ֆիլիպի գերիշխանությունը` բացի Սպարտայից։ Զայրացած Ֆիլիպը մի նամակ էր գրում Լակոնիայի սպարտացիներին. «Եթե ձեր երկիրը իջնեմ, հիմնահատակ կկործանեմ և ձեր քաղաքն ու ձեզ հողին կհավասարեցնեմ»: Մի քանի օրից Ֆիլիպ կայսրն ստանում էր նամակի պատասխանը։ Նամակը բաց էր անում: Իսկ այնտեղ միայն մի բառ էր գրված. «Եթե…»։\

276. Տեքստերը համեմատի՛ր` ուշադրություն դարձելով բայերի արտահայտած ժամանակին:
Ա. Ֆուտբոլը դադարել է միայն տղամարդկանց խաղը լինելուց: Եվրոպայի շատ երկրներում ստեղծվել են կանանց ֆուտբոլային թիմեր։ Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան նույնիսկ մասնագիտական հատուկ հանձնաժողով է հավաքել նրանց համար:
Բ. Ֆուտբոլը դադարեց միայն տղամարդկանց խաղը լինելուց: Եվրոպայի շատ երկրներում ստեղծվեցին կանանց ֆուտբոլային
թիմեր: Եվրոպայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ նույնիսկ մասնագիտական հատուկ հանձնաժողով հավաքեց նրանց համար:
277 Կետերի փոխարեն գրի՞ր փակագծում տրված բայաձևերից մեկը:

Գիշերն ուզում էի դուրս գալ` մի քիչ մաքուր օդ շնչելու, բայց անձրև …: (եկավ, եկել է)
Գիշերն անձրև…. հիմա ինչպե՞ս ես դուրս գալու առանց բաճկոնի: (եկավ, եկել է)
Տե՛ս՝ ակնոցիս շրջանակը …, կարո՞ղ ես կպցնել։ (կոտրվեց, կոտրվել է)
Վա՛յ, ակնոցիս շրջանակը …, հիմա որտեղի՞ց գտնեմ սրա նմանը: (կոտրվեց, կոտրվել է)
Ջուրը …, հոսող ջրով լվացվի՛ր, որ անցնի գլխացավը: (եկավ, եկել է)
Ջուրը երևի …, որ բոլոր գյուղացիները, իրար անցած, ջրտուքի են պատրաստվում։ (եկավ, եկել է)

278. Նախադասությունները լրացրու փակագծում տրված բայաձևերից մեկով:
Հեծանիվը (հայտնագործվել է, հայտնագործվեց) երկու հազարտարուց էլ առաջ:
Ժամանակակից հեծանիվի նախատիպերն (ստեղծվել են, ստեղծվեցին) Չինաստանում ու Հնդկաստանում:
Ժամանակին հեծանիվը (հետաքրքրել է, հետաքրքրեց նաև Լեոնարդո դա Վինչիին: Նա (ցանկացել է, ցանկացավ) շղթայի
միջոցով շարժվող անիվներով հեծանիվ ստեղծել: Բայց նրա գյուտը միայն երկու հարյուր տարի հետո (կիրառվել է, կիրառվեց): Ղեկով երկանիվ հեծանիվը (հայտնվել է, հայտնվեց) միայն մեր դարում

Posted in Մայրենի

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Posted in Մայրենի

Հնարագետ Ջուլհակը

Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է:  Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

— Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

— Չլինի՜մ, չլինի՜մ…

— Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

— Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

— Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

— Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

— Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

Այս պատասխանն ստանալուց հետո թագավորը գնաց։ Շատ չանցավ՝ ջուլհակի մոտ եկան թագավորի գիտնական նազիր-վեզիրները։

«Ահա՛ եկան թագավորի սագերը, իրա՛վ որ լավ փետրելու թռչուններ են»,— ասաց ջուլհակը ինքն իրան։

Թագավորը տուն գնալով սաստիկ բարկացել էր գիտնականների վրա և սպառնացել էր, որ եթե գոնե մի մարդ չգտնեն, որ դերվիշին պատասխան տա, նրանց բոլորին էլ կաքսորե։ Այսպես նեղի գալով՝ որոշեցին դիմել հնարագետ ջուլհակին, որի համբավը նրանցից մեկը լսել էր։

— Վարպե՛տ եղբայր, կարող չե՞ս արդյոք մի պատասխան տալ մեր տարօրինակ հյուրին, որ ժողովրդի վրա սարսափ է տարածել,— ասացին գիտնականները և պատմեցին դերվիշի դեպքը, որ արդեն հայտնի էր ջուլհակին։

— Ինչո՞ւ չէ… կարող եմ… բայց մեծ ծախք կպահանջվի դրա համար։ Պետք է ձեռք բերել մի կախարդական գավազան, մի անմահական սխտոր և մի ոսկի ձու ածող հավ։

Գիտնականները մնացին ապշած։

— Դրա ծախքը մե՛նք կվճարենք,— ասացին նրանք ուշքի գալով,— միայն՝ մենք չենք կարող գտնել այդ բաները, ինչ որ դու ես ասում։

— Երեք բան է իմ ուզածը, և ես ի՛նքս կգտնեմ, միայն՝ ամեն բանի համար մի գլխարկ լիքը ոսկի է պետք։ Դուք երեք հոգի եք, ամենքդ ձեր գլխարկովը մեկ ոսկի կբերեք, ես էլ կգամ դերվիշին պատասխան կտամ։

Գիտնականները ճարահատած համաձայնեցին։ Գնացին երեք գլխարկ ոսկի բերին, տվին ջուլհակին։ Այսպես փետրելով նրանց, ինչպես պատվիրել էր թագավորը, վեր կացավ առավ իր հոնի գավազանը, մի գլուխ հոտած սխտոր, ոտի մեկը կոտրած մի հավ, և գնաց սարսափ տարածող դերվիշի մոտ։

Հավաքվեցին բոլոր քաղաքացիք, ներկա էր և թագավորը՝ իր բոլոր իշխաններով։

Ջուլհակը չխոսեց դերվիշի հետ. նա լուռումունջ իր գավազանի ծայրով մի խոր ակոս քաշեց շրջանի մեջտեղով ծայրե ի ծայր և այսպիսով դերվիշի շրջանը երկու հավասար մասի բաժանեց և նստեց նրա դեմ հանդիման։

Դերվիշը երկար մտածեց, գլուխը թափ տվավ. վերջը մի գլուխ սոխ հանեց, դրավ առջևը։

Ջուլհակը, առանց երկար մտածելու, իսկույն իր սխտորը հանեց, դրավ իր առջևը։ Բարկացավ դերվիշը և իր ջեբից հանեց մի բուռ կորեկ և շաղ տվավ ամբողջ շրջանի մեջ։

Ջուլհակը փեշի տակից հանեց իր հավը, որ իսկույն կտկտալով կերավ բոլոր կորեկը։

Դերվիշն էլ մինչև վերջը չսպասեց, իսկույն վեր կացավ և մռմռալով հեռացավ-գնաց…

Թագավորը մոտեցավ ջուլհակին և խնդրեց, որ բացատրե այդ հանելուկի նշանակությունը։

— Ո՛ղջ լինի թագավորը,— ասաց ջուլհակը։— Այս մարդը մի խելագար դերվիշ է։ Երևակայել է, որ ինքը մի շատ զորեղ իմաստուն մարդ է և կարող է մեր ամբողջ աշխարհքին տիրել։ Իր քաշած շրջանով ուզում էր մեզ հասկացնել, թե իրա՛նն է բոլոր մեր երկիրը։ Ես չուզեցա հասկացնել նրան, որ այդ խելագարություն է, այլ՝ կես արի մեջտեղից, որով ուզեցա ասել՝ թե կեսն էլ իմն է։ Նա բարկացավ և իր սոխով ինձ պատերազմ հայտնեց կամ ուզեց ասել՝ մեր մեջ դառնություն կծագի, կռիվ կլինի։ Ես էլ իմ սխտորով հասկացրի նրան, որ ես փախչող չեմ, թեկուզ կռվից էլ վատթար բան պատահի։ Նա կորեկով ինձ սպառնաց, որ իր զորքերն անհամար են։ Ես էլ իմ հավով ցույց տվի, որ ահա՛ այսպես կջարդեմ ես քո անհամար զորքը։ Դրա վրա նա տեսավ, որ է՛լ չի կարող մեզ վախեցնել, փախավ-գնաց…

Քաղաքացիք շատ ուրախացան, որ վերջապես ազատվեցին դերվիշի տալիք երևակայական սովից ու մահից, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՜ ջուլհակը»։

Շահ-Աբասը, որ շատ արհեստասեր թագավոր էր, գովեց ջուլհակին և հետո հարցրեց.

— Ի՞նչ արիր իմ սագերին, լավ փետրեցի՞ր, թե՞ ոչ…

— Ո՛ղջ լինի թագավորը, այո՛, լա՜վ փետրեցի, ահա՛ նրանց փետուրները,— ասաց ջուլհակը և թագավորի առջևը դրավ մի պարկ ոսկի։

— Քե՛զ են արժանի այդ ոսկիքը,— ասաց թագավորը,— դու ավելի օգտակար գործադրություն կգտնես դրանց համար։ Մի այդքան էլ իմ գանձարանից ստացիր և մի մեծ գործարան բաց արա. թող ծաղկի քո արհեստը իմ երկրիս մեջ։ Այսուհետև իմ պալատի դռները միշտ բաց են քեզ համար, թող իմ հովանավորությունը լիուլի տարածվի քո իմաստուն ժառանգների և քո ազգի վրա։

Առաջադրանքներ

Բացատրի՛ր հեքիաթի հետևյալ բարբառային բառերը։

կուշտ-

հարցմունք-

դրավ-

ոսկիքը-

ջեբ-

երևցնել-

ծախք-

Դո՛ւրս գրիր և բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։

Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

ընդարձակ-

բնավ-

վարանել-

երկյուղ-

ծագել-

զորեղ-

անհամար-

վատթար-

ապշել-

սնահավատություն-

համբավ-

Նախորդ առաջադրանքի բառերից երեքն ընտրի՛ր և գործածի՛ր նախադասության մեջ։

Բացատրի՛ր դարձվածքները։

լուռ ուղտ շինել-

խոր գլուխ տալ-

աչքը շինելու տեղ, ունքն էլ հանել-

Տեքստից դո՛ւրս գրիր ջուլհակի հնարամատությունը ներկայացնող հատվածները։

Բնութագրի՛ր թագավորին։

Առանձնացրո՛ւ թագավորի իմաստությունը բնութագրող հատվածները։

Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ Ասելիքդ ձևակերի՛ր երեքից- չորս նախադասությամբ։ 

Posted in Մայրենի

Մանուկ- խան

Ինչպես մեծերի մեջ կան տխմար և իմաստուն մարդիկ, մանուկների մեջ էլ կան տխմարներ ու իմաստուններ։ Իմաստությունը հասակից կախումն չունի, այդ մի շնորհք է, որ Աստված նրան է տալիս, ում ընտրում է ինքը։ Այսպիսի ընտրվածներ շատ քիչ են լինում թվով։ Ամեն մարդ կարող է իմաստությունը սիրել, իմաստասեր լինել, բայց ո՛չ իմաստուն։ Սողոմոն իմաստունը տասներկու տարեկան ժամանակ արդեն իմաստուն էր։ Դանիել մարգարեն նույնպես իմաստուն էր շատ փոքր հասակից։ Այսպիսի իմաստուն մանուկներ հայոց մեջ ևս շատ են եղել։ Եվ թեպետ դրանց պատմությունը հեքիաթների կարգն է ընկել, բայց ճշմարիտ եղած բաներ կան։ Ահա՛ այդպիսի մի մանուկի պատմություն պիտի անեմ։

* * *Թիֆլիս քաղաքի փողոցով մի մարդ էր գնում դեպի քաղաքի շուկան՝ ձվով բարձած մի էշ առաջը գցած։ Նրա հետևից էլ մի ուրիշ մարդ մի գիժ եզն էր առաջն արած տանում դեպի սպանդանոց։ Եզնատերը բղավում է իշատիրոջը.

— Իշիդ կապը բռնի՛ր, մի կո՛ղմ քաշվիր․ եզս գիժ է, հարու կտա։

Մի քանի անգամ կանչում է այսպես, բայց իշատերը չլսելն է դնում, մինչև եզը հասնում է և իր եղջյուրներով զարկում կթոցներին ու վայր գլորելով կոտրտում ձվանը։ Այս ժամանակ իշատերը բռնում է եզնատիրոջ օձիքը և տանում դատարան։

Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.

— Եզնատերը համրանա՛, եզնատերը համրանա՛։

Այս խոսքն իմացավ եզնատերը և, երբ դատավորի մոտ գնացին, իշատերն իր գանգատն արավ, վնասը պահանջեց, դատավորը դարձավ եզնատիրոջը և հարցրեց, թե ի՞նչ ունի ասելու, նա իրան համր ձևացրեց և ձեռքով հասկացրեց դատավորին, որ լեզու չունի։

— Այս մարդը համր է,— ասաց դատավորը,— դու վկաներ բեր, որ քո գանգատը ուղիղ է։

— Տե՛ր իմ,— պատասխանեց իշատերը,— սա սուտ է համր ձևանում, ընդհակառակն՝ քանի անգամ բղավեց հետևիցս, թե՝ մի կո՛ղմ քաշիր էշդ, եզս գիժ է, հարու կտա…

— Շա՛տ լավ, ինչո՞ւ ուրեմն չկատարեցիր այդ մարդու ասածը, ուրեմն, էլ ի՞նչ ես ուզում սրանից։

Հետո դատավորը եզնատիրոջը հարցրեց, թե՝ ինչո՞ւ է համրանում, քանի որ խոսել գիտե։

— Տե՛ր իմ, այս իմ խելքի բանը չէր,— պատասխանեց եզնատերը,— այլ՝ Աստուծո ողորմությունն էր, որ ինձ վրա հասավ մի երեխայի բերանով։ Երբ որ այս մարդը ինձ քաշքշելով ձեզ մոտ էր բերում, մի շնորհալի մանուկ կանչեց հետևիցս. «Եզան տերը համրանա՛»։ Ես էլ նրան լսելով համրացա, և ահա, ինչպես տեսաք, այդ մարդն իր բերանով խոստովանեց, որ ես քանի անգամ կանչեցի իրան, թե՝ էշդ մի կո՛ղմ քաշիր, եզս գիժ է։

— Շա՛տ լավ, գնա՛,— ասաց դատավորը,— դու արդար ես. միայն՝ այն երեխային ուղարկիր ինձ մոտ, ես կուզեմ տեսնել նրան։

Այս դեպքից հետո հայտնի եղավ շատերին, որ իրանց մեջ մի իմաստուն մանուկ կա, և ով որ տեսնում էր նրան՝ գլուխ էր վայր բերում, ինչպես մեծ մարդու, և հարգում ու պատվում նրան, ինչպես Աստուծո ընտրածի։

* * *Բուն բարեկենդանի կիրակի երեկոն էր։ Ամեն տանը մեծ խնդություն և ուրախություն կար։ Տխուր էր միայն քաղաքի մեջ մի նշանավոր կին՝ իր աղախնու և երեխանց հետ։ Դրանք ոչինչ չունեին ուտելու։

Տիկնոջ մարդը երևելի հարուստ վաճառական էր։ Երկար ժամանակ էր, ինչ որ հեռացել էր քաղաքից և կնոջ համար ապրուստ չէր ուղարկել։ Կինն սկսել էր տան կայքը քիչ-քիչ ծախել և նրանով կառավարվել էր մի կերպ, վերջն սկսել էր ձեռագործություն անել, բայց դրանով այնքան վարձատրություն չէր ստանում, որ բավական լինի իր ապրուստին։ Այդ օրվա ձեռագործին ընդամենը երկու շահի[2] էին տվել, մի շահու յուղ ու հաց էր առնուլ տվել, խաշու[3] շինել, մի շահու էլ՝ խունկ ու մոմ։

Այս տխրալի րոպեին մեկ էլ հանկարծ դուռը թխկթխկացրին։ Կնոջ ամուսինն էր նա, որ նոր էր եկել օտարությունից։

— Ո՞վ ես,— հարցնում են ներսից, բայց մարդը խորամանկությամբ իր անունը չի տալիս, իր կնոջ հավատարմությունը փորձելու համար։

— Ես եմ,— ասում է,— ի՞նչ եք հարցնում, մի՞թե չեք ճանաչում։— Եվ այս ասում է ձայնը փոխած։

Հարցնողը աղախինն էր, իսկ կինը բաց էր արել պատուհանը, որ եթե օտար մարդ լինի ներս եկողը, իսկույն ինքն իրան վայր գլորե տան երրորդ հարկից։ Այնքան տարի խեղճություն էր քաշել, բայց ոչ ոքի հայտնած չէր իր չքավորությունը, արատավորած չէր իր մաքուր անունը, լավ էր համարել մեռնել, քան թե որևէ անպատվություն բերել իր անվանը։ Մարդը երբ համոզվեց, որ օտարի առջև իր դուռը փակ է եղել, նոր հայտնեց իր անունը իր սեփական ձայնով, թե՝ ես Ավագն եմ, և դուռն իսկույն բացվեց իր առջև։

Ներս գնաց տուն, բարևեց կնոջը՝ չորս կողմին նայելով, և տունն անշուք ու ամեն զարդ ու զարդարանքից զուրկ գտնելով՝ մնաց ապշած, թե այս ինչ է նշանակում։

— Այս ի՞նչ բան է, ինչո՞ւ եք այսպես,— հարցրեց։

— Դո՛ւ ողջ լինիս,— ասաց կինը,— ի՞նչ է եղել։

— Զարմանում եմ,— ասաց մարդը,— մի՞թե մեր այսինչ ծառան քեզ չի հասցրել իմ ուղարկած գոհարը։

— Ոչինչ չեմ ստացել նրանից,— ասաց կինը.— բայց նա այժմ այլևս ծառա չէ, այլ՝ քաղաքիս առաջին հարուստն է. տներ է շինել հոյակապ պալատների նման, շինել է և մի մեծ եկեղեցի իր անունով, թագավորի առաջին սիրելին է այժմ։

— Հասկացա՜. ուրեմն, իմ ուղարկած հարստությունը իրան է սեփականել և ձեզ մատնել այս թշվառությանը։ Շա՛տ լավ, ես կիմանամ, թե վաղն ի՛նչ օյին կբերեմ նրա գլխին։ Հիմա դատարկեցե՛ք խուրջինս[4], այնտեղ ուտելու բան շատ կա, այս երեկոյիս բավական է մեզ. վաղն Աստված ողորմած է։

Մյուս օրը մեծ պասի երկուշաբթի օրն էր։ Քաղաքի բոլոր թաղերում մի-մի խանություն էին հաստատել, և մեծ-մեծ աղա մարդիկն անգամ բուրդը դուրս մուշտակներ էին հագել, փափախները՝ նույնպես, երեսներին ալյուր քսել, շրջապատվել փառաշներով[5], որոնք նույնպես ծաղրական շորեր էին հագել։ Ամեն անցնողի կանչում էր խանը և, մի բանում մեղադրելով, նրանից մի տուգանք էր առնում։ Այս խաներից ամենից նշանավորը Մանուկ-խանն էր։

Մեր իմաստուն մանուկին խան էին շինել, և նա դատաստան էր անում ոչ ծաղրածությամբ, այլ՝ բոլորովին լուրջ կերպով։ Բոլոր մեծ ու փոքր մնացել էին հիացած՝ տեսնելով, որ մի տասներկու տարեկան պատանի մարդկանց սրտերի խորքերն է թափանցում, նրանց վատ արարքները երեսներին զարկում և հրամայում իր փառաշներին, որ ծեծեն անխնա և որոշած տուգանքն առնեն։ Բայց և շատերին, որոնք զրկված էին, խեղճ էին և թշվառ, նրանց էլ կանչում էր, մխիթարում, խրատում և հավաքած տուգանքներից մի բան տալիս, որ տանեն իրանց պակասությունը հոգան։

Հենց ա՛յս միջոցին Մանուկ-խանը նկատեց, որ մի մարդ, երեսի գույնը նետած՝ անց է կենում շտապ-շտապ, բռունցքը սեղմելով և պռոշները կծոտելով։ Իսկույն հրամայեց իր փառաշներին, որ բռնեն այն մարդին։ Մարդին բռնեցին և բերին Մանուկ-խանի առջևը կանգնացրին։ Այս մարդը Ավագ վաճառականն էր։

— Ի՞նչ մարդ ես դու և ո՞ւր ես գնում այդպես կատաղած,— հարցրեց Մանուկ-խանը։

Վաճառականը, տեսնելով, որ սա հանաք չի անում և պատրաստ է մինչև անգամ ծեծել տալու, ասաց.

— Խա՛ն, գլխիդ արևիդ մատաղ, ես մի գանգատ ունիմ, արդար դատաստան արա։ Այսինչ ժամանակ այսինչ մարդու ձեռքով ես Բաղդադից մի հրաշալի գոհար ուղարկեցի իմ կնոջ համար։ Երեկ երեկոյին եկա և իմացա, որ մարդը իմ ամանաթս տեղ չի հասցրել։ Այսօր գնացի իրան ասացի, նա թե՝ ես տվել եմ կնոջդ, նա որ շռայլ լինի և վատնե՝ ես ի՞նչ մեղավոր եմ։ Եվ սկսեց կնոջս վրա վատ-վատ բաներ խոսել։ Գնացի թագավորին գանգատվեցի, թագավորը կանչեց նրան, նա էլ՝ իր հետ երեք վկա բերավ, որոնք միաբերան հաստատեցին, որ մարդն իմ գոհարը տվել է կնոջս։ Ի՞նչ է մնում ինձ անել այժմ, թե ո՛չ մահու չափ պատժել կնոջս։ Ահա՛ և այն մարդիկը, որոնք անցնում են։

— Շա՛տ լավ,— ասաց Մանուկը։— Գրագիրնե՛ր, գրեցե՛ք այս մարդու գանգատը, իսկ դուք, փառաշնե՛ր, բռնեցե՛ք այն չորսին էլ և բերե՛ք այստեղ։

Փառաշները բռնեցին երբեմնի ծառա, իսկ այժմ՝ քաղաքի աղաներից մեկին և նրա երեք վկաներին։ Մանուկ-խանը հրամայեց, որ վկաներին հեռացնեն իրարից և ջոկ-ջոկ սենյակում փակեն։ Հետո դառնալով թազա հարուստին՝ ասաց.

— Այս մարդը քեզ ի՞նչ գոհար է տվել, ի՞նչ գույն ուներ, ի՞նչ ձև ուներ, ի՞նչ մեծություն, ի՞նչ ծանրություն և ի՞նչ զորություն։

Մարդն ասաց, որ գոհարը մի քար էր՝ կատվի աչքի չափ և նման։ Ցերեկը խավար էր երևում, իսկ գիշերը փայլում էր։ Թե ի՞նչ ծանրություն ուներ՝ չգիտեմ, չեմ կշռել, և թե ի՞նչ զորություն ուներ՝ նույնպես չգիտեմ, չեմ փորձել։

— Դո՛ւ ասա. ի՞նչ զորություն ուներ գոհարը,— հարցրեց վաճառականին։

— Իմ գոհարն այն զորությունն ուներ, որ ինչ դատարկ քսակում էլ դնեիր, իսկույն ոսկով կլցվեր,— պատասխանեց Ավագը։

— Շա՛տ բարի։ Իսկ դու ի՞նչ արիր այն գոհարը, հանձնեցի՞ր տիրոջը,— հարցրեց մեղադրվողին։

— Այո՛, հանձնել եմ,— պատասխանեց թազա հարուստը։

— Շա՛տ լավ, տարե՛ք սրան մի առանձին սենյակ և բերե՛ք վկաներից մեկին։

— Դու տեսա՞ր,— հարցրեց վկային,— որ այն մարդը այս մարդու կնոջը հանձնեց սրա ուղարկած ամանաթը։

— Այո՛,— պատասխանեց վկան։

— Ի՞նչ բան էր։

— Քար էր։

— Ի՞նչ ձև ուներ։

— Կլոր էր։

— Ի՞նչ գույնի քար էր։

— Սպիտակ։

— Ի՞նչ մեծություն ուներ։

— Ահա՛ այսչափ կլիներ,— ասաց նա՝ ցույց տալով իր ձեռքի բռունցքը։

— Թանա՛ք քսեցեք սրա ամբողջ բռունցքին, և նրանով թող դրոշմե թղթի վրա քարի մեծությունը։

Հրամանը կատարվեց։ Թազա հարուստը, սուտ վկաներ վարձելով՝ նրանց ասել էր, որ քար է եղել իր ստացածն ու տվածը, բայց մոռացել էր ասել, թե ինչպիսի՛ քար էր։

— Հիմա տարե՛ք սրան իր սենյակը և մյուս վկային բերե՛ք։

Մյուս վկան էլ ցույց տվավ, որ քարի մեծությունը մի թաթաչափ էր, ձևը տափակ էր, գույնը՝ սև։

Երրորդ վկան ցույց տվավ, որ քարի մեծությունը եղունգի չափ էր, գույնը՝ կարմիր, ձևը՝ քառանկյունի։

Մանուկ-խանն այս ամենը գրել տվավ և հետո բոլորին երես առ երես բերելով՝ կարդաց ամենքի ցուցմունքները։ Սուտ վկաները սարսափի մեջ ընկան, ամանաթ ուրացողը ամոթահար եղավ։

Բոլոր հանդիսականները միաձայն գոռացին.

— Կախեցե՜ք դրանց, կախեցե՜ք, խեղդեցե՜ք, սպանեցե՜ք։

— Սպասեցե՛ք,— ասաց Մանուկ-խանը և, դառնալով ուրացողին, ասաց.

— Այս րոպեիս ե՛տ դարձրու այս մարդի ապրանքը, և քեզ կազատեմ, եթե ոչ՝ կհրամայեմ, և իսկույն կգլխատեն քեզ։

Թագավորի մոտ գնալիս ուրացողը գոհարը տարել էր հետը, որ եթե բանը բացվի՝ ետ դարձնե։ Ծոցիցը հանեց գոհարը և տվավ Մանուկ-խանին։

Մանուկ-խանն էլ գոհարը հանձնեց տիրոջը և ստորագրություն առավ նրանից, որ իր ապրանքն ստացավ։

Ժողովուրդը շատ գոհ մնաց այդ արդար դատաստանից և Մանուկ-խանին գովասանելով մինչև երկինք բարձրացրեց։ Այս դատաստանի լուրը հասավ մինչև թագավորի ականջը։ Թագավորը կանչեց Մանուկ-խանին և ամեն բան մանրամասն իմանալով՝ մեծ պարգևներ տվավ նրան և իր մեծ իշխանների կարգը դասեց։

Մինչև այսօր էլ Մեծ պասի երկուշաբթի օրը շատերն են խան դառնում Թիֆլիսում, բայց Մանուկ-խանի պես խան միայն մեկ անգամ է եղել և այլևս չի կրկնվել։

  • Բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու դարձվածքները:
  • Առանձնացրո’ւ բարբառային բառերը և դիտարկի’ր:
  • Ընդգծված բառերը փոխարինի’ր դրանց հոմանիշներով:
  • Վերլուծի’ր ընդգծված տողերը և վերլուծությունդ հրապարակի’ր քո բլոգում:
  • Դուրս գրի’ր Մանուկ-խանի հնարամտությունը բնորոշող հատվածները:
  • Արդարացրո’ւ և մեղադրի’ր իշատերին:
  • Մանրամասն նկարագրի’ր այն փողոցը, որտեղ տեղի ունեցավ միջադեպը:
  • Բնութագրի’ր թագավորին` նրա դատավճիռը վերլուծելով:
  • Առաջադրանքներ

     

    1. Կարդա’ ավանդությունը, դուրս գրի’ր ստեղծագործության գաղափարը արտահայտող մտքերը «բանալի և կողպեք» մեթոդով:.

    Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.

    — Եզնատերը համրանա՛, եզնատերը համրանա՛։

    Մանուկ-խանն այս ամենը գրել տվավ և հետո բոլորին երես առ երես բերելով՝ կարդաց ամենքի ցուցմունքները։ Սուտ վկաները սարսափի մեջ ընկան, ամանաթ ուրացողը ամոթահար եղավ։

     

    2. Բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերն ու դարձվածքները:

    Համրանալ – լռել

    Հարու – եղջերահարված

    Բուն – հիմք, արմատ

    Աղախնու – սոված

    Խունկ – խունկ ծխելը.

    3 . Առանձնացրո’ւ բարբառային բառերը և դիտարկի’ր:

    Համրանալ, Իշիդ կապը բռնի՛ր, մի կո՛ղմ քաշվիր․ եզս գիժ է, հարու կտա.

     

    4. Ընդգծված բառերը փոխարինի’ր դրանց հոմանիշներով:

    Հարու տալ – պոզահարել

    Շահի – մանրադրամ

    Խաշու – ջրալի կերակուր լոբով, մսով, ձավարով և այլն

    Խուրջին – ուսին կամ գրաստի վրա դնելու, բրդից գործված երկաչքանի տոպրակ

    Փառաշ (ֆարրաշ) – արքունիքի ստորին պաշտոնյա.

     

    5. Դուրս գրի’ր Մանուկ-խանի հնարամտությունը բնորոշող հատվածները:

     

    Այս դեպքին ներկա էին շատ մանուկներ և նայում էին նրանց կռվին։ Մանուկներից մեկը՝ մի աշխույժ և կայտառ երեխա, երբ տեսավ, որ դրանք դատաստանի են դիմում, նրանց հետևից կանչեց.

    — Եզնատերը համրանա՛, եզնատերը համրանա՛։

    — Դո՛ւ ասա. ի՞նչ զորություն ուներ գոհարը,— հարցրեց վաճառականին։

    — Իմ գոհարն այն զորությունն ուներ, որ ինչ դատարկ քսակում էլ դնեիր, իսկույն ոսկով կլցվեր,— պատասխանեց Ավագը։

    — Շա՛տ բարի։ Իսկ դու ի՞նչ արիր այն գոհարը, հանձնեցի՞ր տիրոջը,— հարցրեց մեղադրվողին։

    — Այո՛, հանձնել եմ,— պատասխանեց թազա հարուստը։

    — Շա՛տ լավ, տարե՛ք սրան մի առանձին սենյակ և բերե՛ք վկաներից մեկին։

    — Դու տեսա՞ր,— հարցրեց վկային,— որ այն մարդը այս մարդու կնոջը հանձնեց սրա ուղարկած ամանաթը։

    — Այո՛,— պատասխանեց վկան։

    — Ի՞նչ բան էր։

    — Քար էր։

    — Ի՞նչ ձև ուներ։

    — Կլոր էր։

    — Ի՞նչ գույնի քար էր։

    — Սպիտակ։

    — Ի՞նչ մեծություն ուներ։

    — Ահա՛ այսչափ կլիներ,— ասաց նա՝ ցույց տալով իր ձեռքի բռունցքը։

    — Թանա՛ք քսեցեք սրա ամբողջ բռունցքին, և նրանով թող դրոշմե թղթի վրա քարի մեծությունը։

    Հրամանը կատարվեց։ Թազա հարուստը, սուտ վկաներ վարձելով՝ նրանց ասել էր, որ քար է եղել իր ստացածն ու տվածը, բայց մոռացել էր ասել, թե ինչպիսի՛ քար էր։

    — Հիմա տարե՛ք սրան իր սենյակը և մյուս վկային բերե՛ք։

    Մյուս վկան էլ ցույց տվավ, որ քարի մեծությունը մի թաթաչափ էր, ձևը տափակ էր, գույնը՝ սև։

    Երրորդ վկան ցույց տվավ, որ քարի մեծությունը եղունգի չափ էր, գույնը՝ կարմիր, ձևը՝ քառանկյունի։

    Մանուկ-խանն այս ամենը գրել տվավ և հետո բոլորին երես առ երես բերելով՝ կարդաց ամենքի ցուցմունքները։ Սուտ վկաները սարսափի մեջ ընկան, ամանաթ ուրացողը ամոթահար եղավ։

    Բոլոր հանդիսականները միաձայն գոռացին.

    — Կախեցե՜ք դրանց, կախեցե՜ք, խեղդեցե՜ք, սպանեցե՜ք։

    — Սպասեցե՛ք,— ասաց Մանուկ-խանը և, դառնալով ուրացողին, ասաց.

    — Այս րոպեիս ե՛տ դարձրու այս մարդի ապրանքը, և քեզ կազատեմ, եթե ոչ՝ կհրամայեմ, և իսկույն կգլխատեն քեզ։

    Թագավորի մոտ գնալիս ուրացողը գոհարը տարել էր հետը, որ եթե բանը բացվի՝ ետ դարձնե։ Ծոցիցը հանեց գոհարը և տվավ Մանուկ-խանին։

     

    6. Արդարացրո’ւ և մեղադրի’ր իշատերին:

    Ես արդարացնում եմ իշատիրոջը, որովհետև նա մեղավոր չէր, որ իր հետևից եզնատերն էր գնում սպանդանոց: Իշատերը ընդհամենը ուզում էր շուկա գնալ:

    Ես մեղադրում եմ իշատերին, որովհետև նա չէր լսում եզնատերին և իր ուզածը պնդում: Նա իրպատիժը ստացավ:

     

    7. Մանրամասն նկարագրի’ր այն փողոցը, որտեղ տեղի ունեցավ միջադեպը:

     

  • Փողոցը Թիֆլիս քաղաքում էր,շատ հետաքրքիր,կոլորիտային,փողոցային առեևտրով, մարդաշատ ։8. Բնութագրի’ր թագավորին` նրա դատավճիռը վերլուծելով:

    Թագավորը շատ խելացի և իմսատուն էր։Թագավորի մեծությունը կայանում էր նրանում ,որ կարողանում էր լսել և առողջ դատել։

Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

  1. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններով փոխարինի՛ր: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ-պայուսակում, պայուսակի մեջ, գրադարակ-գրադարակում, գրադարակի մեջ, հեռուստացույց-հեռուստացույցում, հեռուստացույցի մեջ, պահարան-պահարանում, պահարանի մեջ, սեղան-սեղանում, սեղանի մեջ, ձեռք-ձեռքում, ձեռքի մեջ, աթոռ-աթոռում, աթոռի մեջ, լիճ-լճում, լճի մեջ:

Պայուսակը ես գրել եմ պայուսակում, կամ պայուսակի մեջ: Ես այդպես եմ գրել նաև մյուս բոլոր բառերը:

  1. Բառակապակցություններ և նախադասություններ կազմի՛ր հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրված գոյականները գրելով: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Որտե՞ղ լինել:
Երեխան որտե՞ղ է:
Դպրոց, տուն, դասարան, բակ, փողոց, մանկապարտեզ:

Դպրոցում, տանը, դասարանում, բակում, խողոցում, մանկապարտեզում:

Ամեն բառ գրեցի ում վերջավորությամբ:

  1. Ընդգծված բառերը հականիշ բառակապակցություններով փոխարինի՛ր:

Ոգևորությամբ անել-հիասթափված անել, համոզմունքով գործել-կասկածանքով գործել, ուրախությամբ դիմավորել-տխրությամբ դիմավորել, հուզմունքով սպասել-ուրախությամբ սպասել, եռանդով պաշտպանել-զզվանքով պաշտպանել, անհանգստությամբ մտածել-հանգստությամբ մտածել:

  1. Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատն ունեցող) հականիշ բառերով փոխարինի՛ր: Գոյականներն ի՞նչ ձևով դրվեցին:

Օրինակ՝
անբեղ մարդ — բեղով մարդ:

Անլուսամուտ սենյակ-լուսամուտով սենյակ, անդուռ պահեստ-դռնով պահեստ, անծխնելույզ վառարան-ծխնելույզով վառարան, անդանակ մորթել-դանակով մորթել, անշնորհք նստել-շնորհքով սնտել, անկարգ գնալ-կարգով գնալ:

Գոյականների վերջում ընդհամենը տեղադրվեց ով վերջավորությունը:

  1. Բառերի իմաստն արտահայտի՛ր հոմանիշ բառակապակցություններով:

Օրինակ՝
օրենքով — ըստ օրենքի, օրենքի համաձայն կամ՝ համաձայն օրենքի:

Կարգադրությամբ-ըստ կարգի, կարգի համաձայն կամ՝ համաձայն կարգի, նախասիրություններով-ըստ սիրությամբ, սիրության համաձայն կամ՝ համաձայն սիրության, որոշմամբ-ըստ որոշումի, որոշումի համաձայն կամ՝ համաձայն որոշումի, պատասխաններով-ըստ պատասխան, պատասխանների համաձայն կամ՝ համաձայն պատասխանների, դիմումով-ըստ դիմումի, դիմումի համաձայն կամ՝ համաձայն դիմումի, պատմածով-ըստ պատմածի, ծատմածի համաձայն կամ՝ համաձայն պատմածի, խնդրանքով-ըստ խնդրանքի, խնդրանքի համաձայն կամ՝ համաձայն խնդրանքի:

  1. Փակագծի բառը պահանջվող ձևով գրի՛ր:

Օրինակ՝
Ներկը (վրձին) պատին էր քսում ու հիացած նայում իր (արած): — Ներկը վրձինով պատին էր քսում ու հիացած նայում իր արածին -. (Ինչո՞վ քսել, ինչի՞ն նայել):

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է (Քյոնիգսբերգ)-Քյոնիգսբերգում և այնտեղ էլ ութսուն տարի հետո մահացել է: Նա իր մտքով ընդգրկել է ոչ միայն Երկիր (մոլորակ)-մոլորակը, այլև Արեգակնային (համակարգ)-համակարգը և ողջ (տիեզերք)-տիեզերքը: Սակայն կյանքի (ընթացք)-ընթացքում Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի (քաղաք)-քաղաքից: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու (գյուղ)-գյուղը գնալը, որը (Քյոնիգսբերգ)-Քյոնիգսբերգից ընդամենը քառասունհինգ կիլոմտր էր հեռու:

 

Խոսքում գոյականները գործածվում են ուղիղ և թեքված ձևերով:
Գոյականը հոլովել նշանակում է խոսքի մեջ այլ բառերի հետ կապվելու համար տարբեր ձևերը (հոլովներ) կազմել (հոլովել — հին հայ.՝ գլորել, թավալել, շրջել, փոխել): Երբ բառը թեքվում կամ հոլովվում է, սովորաբար նրա ուղիղ ձևին համապատասխան վերջավորություն է ավելանում (ի, ից ով, ում և այլն): Վերջավորությունից առաջ եղած մասը բառի հիմքն է:

 

Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

 

    1. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛րրանք ինչպե՞ս փոխվեցին):

    Այգում մի մարդ ինչո՞վբահով, մկրատով, թիակով գործ էր անում:
    Բահ, մկրատ, թիակ:

    1. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

    Հիանում էր ինչո՞վերգով, աշխարհով, ընկերներով, շարժումներով:
    Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:

    Ամեն բառի վերջին ավելացավ ով վերջավորությունը, այսինքն դարձավ գործիական:

    1. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

    Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
    Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:
    Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
    Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
    Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:

    1. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

    Պառկել որտե՞ղծովափին, մահճակալին, անդունդի եզրին, գետի ափին, անտառի բացատում, անկողինում, հիվանդանոցում:
    Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ անկողին, հիվանդանոց:

    Բառերին ավելացավ ում և ին վերջավորությունները:

    1. Բառակապակցություններ կազմ՛իր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:

    Ծանոթանալ ո՞ւմ –մրցաքցի, աղջկա, տղայի, զբոսաշրջիկի, Շուշանի, Արսենի, Վարդուհու հետ: Ծանոթանալ ինչի՞նկարծիքին, տեսակետին, գրքին, մեքենային, կատույին, մուկիկին, շունիկին:
    Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):

    1. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:

    Սիրահարվել ո՞ւմ-տղային.  Հայկին

    Սիրահարվել ինչի՞ն:-շորիկին
    Սիրել ո՞ւմ-տղային :  Հայկին

    Սիրել ի՞նչ:-խնձոր

    1. Հիվանդ, գազան բառերին ավելացրո՛ւ ի, ից, ներ, ով, ը վերջավորությունները և ստացված բառաձևերով նախադասություններ կազմիր:

    Հիվանդի-հիվանդի ոտքը կոտռվել էր:

    Հիվանդից-Հիվանդից հարցրցրեցին նրա անունը:

    Հիվանդներ-Այդ բժիշկը շատ զբաղված էր, որովհետև ուներ շատ հիվանդներ:

    Հիվանդը-Հիվանդը նկատեց, որ հիվանդանոցը  լի էր հիվանդներով:

    Հիվանդով-Հիվանդանոցը լի էր հիվանդներով:

     

    Գազանի-գազանի ձեռքը ոլորվել էր:

    Գազանից-բոլոր կենդանիները վախենում էին անհայտ գազանից:

    Գազաններ-Գազանանոցի բոլոր գազանները շատ էին սիրում հաց ուտել:

    Գազանով-Գազանանոցը լի էր գազաններով:

    Գազանը-Գազանը սիրում է թռվռալ:

     

     

    1. Կետերի փոխարեն գրի՛ր ածանց կամ վերջավորություն բառերը:

    Երբ արմատին կամ բառին ածանց ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում: Իսկ երբ վերջավորություն ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը՝ նախադասության մյուս բառերին կապվելու համար:
    Ածանցը բառ կազմող մասնիկ է: Վերջավորությունը օգնում է, որ բառը խոuքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ:
    Բառի հիմքը ածանցը առաջ եղած մասն է:

    1. Տրված բառերով կազմի՛ր
      ա) ածանցավոր բառեր,
      բ) բառաձևեր:
      Ջուր, ձայն, ձեռք:

    Ածանցավոր բառեր-Ջրալի, ջրային, ջրոտ, անջուր, ջրիկ: Ձայնեղ,  ձայնավոր, անձայն: Անձեռք, ձեռնոց:

    Բառաձևեր-ջրի, ջրեր, ջրից, ջրով, ջրի, ջրից: Ձայներ, ձայնի, ձայնին, ձայնով, ձայնից, ձայնով, ձայնում: Ձեռքեր, ձեռքով, ձեռքում, ձեռքով, ձեռքին, ձեռքերին:

    1. Տրված բառախմբերը համեմատի՛ր և խմբերից յուրաքանչյուրին փորձի՛ր անուններ տալ:

    Ա. Տղա, քար, սեղան:
    Բ. Տղան, տղայի, տղային, տղայով, տղայից, քարը, քարին, քարից, քարով, քարում, սեղանը, սեղանի, սեղանին, սեղանից, սեղանով:

    Ա խմբի բոլոր բառերը իրենց ուղիղ ձեվերով են: Իսկ Բ խմբի բոլոր բառերը գոյականի հոլոված ձևերն են:

    1. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր:

    Անտառը առավոտյան, երբ արևը դուրս է գալիս շատ գեղեցիկ է երևում:

    Կորյունին թեև Կորյունն էին անվանում նա վախենում էր գիշերը միայնակ գնալ անտառ:

    Ատառում շատ բուսակեր և գիշատիչ կենդանիներ են բնակվում:

    Ասում են, որ անտառի մեջ բնակվում են անպիսզի կենդանիներ որոնց մարդիկ չեն տեսել:

    1. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրի՛ր:

    Պահարան-պահարանի, պահարանում, պահարան, պահարանը, պահարանի մեջ, պահարանից, պահակ-պահակի, պահակում, պահակ, պահակը, պահակի մեջ, պահակից, խողովակներ-խողովակների, խողովակներում, խողովակներ, խողովակները, խողովակների մեջ, խողովակներից, դարակներ-դարակների, դարակներում, դարակներ, դարակները, դարակների մեջ, դարակներից:

    1. Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:

    Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
    Չմոտենաս իմ բնին, ձագուկներս հանկարծ կվախենան:
    Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
    Այդ թռչունին իր ձագերով ու բնով կբերեմ, որ իմ այգում ապրի:
    Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:
    Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր:
    Մեքենան մոտենում էր ծովին, արդեն լսվում էր նրա շառաչը:
    Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
    Փոթորկուն ծովին հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
    Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:
    Իմ գրիչը լավ չի գրում:
    Ձեռքը գցեց ընկերոջ գրիչին ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
    Ամբողջ թանաքը գրիչից դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
    Այդպիսի բաները սովորական գրիչներ չեն գրում:

    Յուրաքանչյուր բառ ունի հինգ ձև:

    Գրիչ-գրիչը, գրիչին, գրիչից, գրիչներ:

    Բույն-բույնը, բնին, բնից, բնով, բնում:

    Ծով-ծովը, ծովին, ծովից, ծովին, ծովում:

    1. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:
      Ափից, շենք, գյուղին, շենքով, գյուղում, ափ, գյուղով, շենքում, ափով, գյուղից, գյուղ, շենքից, ափին, շենքին:

    Ափից, ափ, ափով, ափին:

    Շենք, շենքով, շենքում, շենքից, շենքին:

    Գյուղին, գյուղում, գյուղում, գյուղից, գյուղ:

    Այս բոլոր բառերը նույն բառերն են, բայց տարբեր հոլովներով:

Զանցել գործիքագոտուն