Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 08.04.2025

12,75 + 8,965 =21,715

−7,38 + 5,14 =-2,24

25,67 − 14,92 =10,75

3,897 + 9,56 =13,457

−6,25 + 13,78 =7,53

48,36 − 23,89 =24,47

13,5 + 9,745 =22,750

−19,24 + 7,56 =-11,68

56,9 − 37,68 =19,22

−8,12 + 3,99 =-4,13

4,328 + 7,493 =11,821

−15,6 + 11,75 =-3,85

2,43 − 3,7 =-1,27

10,67 + 14,25 =24,92

−12,14 + 8,92 =-3,22

22,84 − 9,56 =13,22

15,63 + 17,98 =33,61

−21,35 + 13,12 =-8,23

17,88 − 6,57 =11,31

−13,4 + 11,85 =1,55

9,215 + 4,378 =13,593

−18,74 + 22,98 =4,24

6,445 − 3,16 =3,429

−23,5 + 19,72 =-3,78

45,68 + 32,54 =78,22

2. Հաշվի’ր քառակուսու պարագիծը  և մակերեսը, եթե նրա կողմը 3,25 սմ։
Լուծում
S=3,25×3,25=6,50

P=3,25.4=13

Պատ․՝13 :6,5

3. Հաշվի’ր ուղղանկյան մակերեսը և պարագիծը, եթե նրա երկարությունը 5,6 մ է, իսկ լայնությունը 1,2 մ։

S=5,6.1,2=6,72

p=5,6.2+1,2.2=11,2+2,4=13,6

Պատ․՝13,6; 6,72

Posted in Բնագիտություն

Շնչառությունը կենդանի օրգանիզմներում

Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:

Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:

Կենդանի օրգանիզմների կայսրության զգալի մասը հարմարված է միայն գոյատևել թթվածնով հարուստ միջավայրում:

Թթվածինը մասնակցում է սննդի քայքայման և նրանից կենսական էներգիայի անջատման գործընթացին:

Գոյություն ունի շնչառության երկու բաղադրիչ` արտաքին և ներքին:

Ներքին շնչառությունը կոչվում է նաև բջջային:

Օրգանիզմի փոխադրական համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր բջիջ` մեկ առ մեկ ստանում է սննդանյութ և թթվածին: Բջիջը դրանցից ստանում է էներգիա և կենսագործում:

Բջջային շնչառության ձևերը, գրեթե անփոփոխ, բնորոշ են բոլոր տիպի կենդանի օրգանիզմներին:

Արտաքին շնչառությունը գազափոխությունն է օրգանիզմի և օդի միջև:

Արտաքին շնչառությամբ միմյանցից տարբերվում են՝ պարզագույն օրգանիզմները, բույսերը, կենդանիները:

Պարզագույն օրգանիզմները հիմնականում միաբջիջ օրգանիզմներն են կամ բազմաբջիջ ստորակարգ կենդանիները: Նրանք շնչում են օրգանիզմի ամբողջ մակերեսով:

Բույսերը շնչառության հատուկ մասնագիտացված օրգան համակարգ չունեն: Թթվածինը բջիջներին բաշխվում է միջբջջային տարածություններով: Բույսը տերևի ստորին մակերեսին ունի հատուկ բջիջներ, որոնք կոչվում են հերձանցքներ: Դրանք առաջանում են երկու կիսալուսնաձև բջջից, որոնք բացվում և փակվում են: Բացված վիճակում կատարվում է գազափոխանակություն բույսի և օդի միջև: Հերձանցքներով գոլորշանում է նաև ջուրը:

Բարձր կազմավորված կենդանիներն ունեն շնչառության մասնագիտացված օրգան համակարգ:

Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:

Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:

Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:

Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:

Առաջադրանք․

Առանձին տեսասահիկով (PowerPoint-ով) ներկայացրել կենդանիների, բույսերի և մարդու շնչառության սխեման։

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա 07.04.2025

1․ Կատարի՛ր հանում

ա) 9,6-6,5=3,1
բ) 8,68-5,68=3
գ) 17,59-6,49=11,10
դ) 2,22 — 4,35=-2,13
ե) 66,353-4,780=61,973
զ) 7,70-6,88=0,82

2․ Կատարի՛ր գումարում

ա) 0,352 + 3,278=3,630
բ) 12, 682 + 5, 700=18,482
գ) 9,875 + 86,131=96,006
դ) 3, 60 + 1, 45 + 0, 70=5,75
ե) 7,8091 +0,88=8,6891
զ) 6,8 +0,123 + 16,46=23,383

3․ Կատարի՛ր գործողությունները

ա) 8, 7 + 9, 6=18,3
բ) 134, 10 + 6, 78=140,88
գ) 9,20-6,78=2,32
դ) 85,400-1,017=84,383
ե) 23, 100 + 0.786=23,886
զ) 840-0,0079=840,0079
է) 0,0005-0,0146=-0,0141
ը) 0,00004-0,00078=-0,00074
թ) 3-2,999=0,001
ժ) 65-2,548=62,452
ի) 78-77,659=0,341
լ) 36,5-0,6=35,9

4․ Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
ա) 0, 11 + 9, 83 — 3, 28 — 1, 76=4,88
բ) 11,371-8,93 + 2,212=4,653
գ) 14,87 + (5,82-3,27)=17,82
դ) 14- (7, 85 + 3, 96)=2,197

5․ Առաջին դաշտից հավաքեցին 89,36 տ ցորեն, իսկ երկրորդից՝ 14,25 տ ցորեն: Որքան ցորեն հավաքեցին երկու դաշտերից միասին։

Լուծում՝
89,36+14,25=103,61
Պատ․՝103,61

6․ Պղնձյա 100 մ հաղորդալարի փաթեթից օգտագործեցին 67,75 մ։ Քանի՞ մետր հաղորդալար մնաց փաթեթում:
Լուծում
100-67,75=32,25
Պատ․՝ 32,25

7․ Երկու քաղաքների հեռավորությունը 120 կմ է։ Այդ քաղաքներից միմյանց ընդառաջ դուրս են գալիս երկու հեծանվորդներ, որոնցից մեկը ժամում անցնում է 13,4 կմ, իսկ մյուսը` 10,6 կմ ճանապարհ: Քանի՞ կիլոմետրով կփոքրանա նրանց միջև հեռավորությունը՝ ա) 1 ժ հետո, բ) 3 ժ հետո: Քանի՞ ժամ հետո նրանք կհանդիպեն:

Պատ․՝1 ժամ

8․ Գտի´ր BCD եռանկյան պարագիծը, եթե BC 2,6 դմ, CD-ն մեծ է BC-ից 0,8 դմ–ով և փոքր է BD-ից 1,2 դմ–ով։
Լուծում
BC=2,6
CD=3,4
BD=4,6
Պատ․՝10,6

9․ Լուծի՛ր հավասարումը

ա) x + 3, 8 = 5
x=5-3,8
x=1,2
բ) y — 3, 7 = 2, 3
y=3,7+2,3
y=4,2
գ) 12, 5 — z = 2, 3
z=12,5+2,3
z=14,8
դ) 16, 5 + t = 10, 2
z=10,2-16,5
z=-6,3
ե) 2, 8 + u + 1, 7 = 10, 5
u=10,5-2,8-1,7
u=6,00
զ) (4, 6 — v) + 2, 8 = 2, 4
4,6-v=2,4-2,8
4,6-v=-0,4
4,6+0,4=v
v=5

10․ Մեծությունները գրառի՛ր տասնորդական կոտորակների տեսքով և համեմատի՛ր։
ա) 6 կգ 8 գ և 7 կգ 1 գ/6,008կգ <7,001կգ
բ) 5 կգ 275 գ և 4 կգ 986 գ/5,275կգ>4,986կգ
գ) 6 մ 37 սմ և 4 մ 265 սմ/6,37մ<6,65մ
դ) 7 կմ 1250 մ և 8 կմ/8,250>8,000

 

 

 

 

 

 

 

Posted in Պատմություն

Հռոմեական պետության վերելքը

1.Քո կարծիքով ո՞րն էր Հռոմի և Կարթագենի բախման գլխավոր պատճառը:

Պատճառը Սիցիլիա կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելն էր։
2.Ո՞վ էր կարթագենցիների նշանավոր առաջնորդը:

Հանիբալը

3.Ովքե՞ր էին փորձում Հռոմում հաստատել սեփական գերիշխանությունը:
Հուլիոս Կեսար, Գնեոս Պոմպեոս և Մարկոս Կրասոս։
4.Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում: Ովքե՞ր ձևավորեցին այն:

Ք. ա. 60 թ. երեք նշանավոր զորավարներ՝ Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին առաջին եռապետությունը։

5.Կեսարը ե՞րբ զավթեց իշխանությունը Հռոմում։

Ք․ա․ 49թ։
6.Քո կարծիքով ինչո՞ւ Կեսարին սպանեցին։

Կեսարին սպանեցին նրա համար, որովհետև նրան համարում էին վատ ղեկավար։

Posted in Uncategorized

Ուղագրական աշխատանք

Լրացնել  բաց թողնված տառերը՝ ն կամ մ:
Մանվելն ու Սամվելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ անբաժան են եղել: Դեռ  փոքր էին, երբ վերցնում էին զամբյուղները դամբուլ բերելու, խաղում գետեզրի շամբուտում, մայրիկների համար սարի սմբուլ, սուսամբար բերում: Ապրում էին գյուղական անպաճույճ կենցաղով ու երջանիկ էին:  Պատանեկության անբասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Ամբարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռմբակոծեցին, հրդեհեցին: Ամբարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անեղծ պահելու համար տղաները մեկնեցին ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ամպագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն անբարբառ տխուր-տրտում, ճամփա գցեց իր բազում զավակներին: Մանվելն ու Սամվելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բանբեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ անպայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում:  ունեն բարի համբավ, սիրված են բոլորից:  Գյուղը  սակավաջուր էր: Ընկերներն ամբարձիչներ բերեցին, ամբարտակ կառուցեցին: Գյուղը անբավ բերք ստացավ, ամբարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:

Լրացնել բաց  թողնված տառերը` զ կամ ս:
Ալեհույզ էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիասը:  Գրակալի առաջ մտասույզ  նստած` քննախույզ հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զևսի արձանը: Նրա հոգին բզկտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի  տալ անշունչ մարմարին:
Պարզկա գիշեր էր: Պարսկական երկնակամարում փայլփլում էին աստղերը:  Հազկերտի հրավերով Վասակը` Հայաստանի մարզպանը, ժամանել էր Տիզբոն և այժմ բաց նստած` նայում էր մզկիթների երկնասույզ մինարենիներին: Անհույս էր, թե գործերը հարթ  կգնան:
Պարտիզպանը Թիֆլիսից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն  գույնզգույն ծաղիկներ և հետզհետե կտարածվեն շուրջբոլորը:
Ավտոբուսի պատուհանից հիպնոսված նայում էի շրջակայքի գեղեցկություներին: Որպիսի աննման տեսարան:
Որպեսզի պատկերացնես, աչքովդ պիտի տեսնես:

Որտեղ անհրաժեշտ է ը գրիր:

Դասնկերներով անակնկալ  մի որոշում կայացրինք, արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը: Ակնթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց: Վերընթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց, ծառերը մթնկա անտառում թվում էին գիրկընդխառն կարպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը:
Վերելքը դժվարին էր, բայց  ինքնըստիքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել, խոչընդոտները և չընկրկել:
Լուսնկան նոր էր անհետացել երկնակամարից, երբ  հասանք հովվական  վրանների, որտեղ մեզ  հյուրընկալեցին ջերմորեն:
Նախընտրեցինք չհանգստանալ և ոտքի վրա մի-մի  բաժակ  կամ ըմպելով` առաջ ընթացանք:
Կորնթարդ բլրակները թվում էին  անվերջանալի;
Որքան  բարձրանում էինք, սրընթաց գետակի ջրերն ավելի զուլալվում էին,  և մենք  մերթընդմերթ տեսնում էինք արևի տակ ցոլացող  կարմրախայտ ձկներին, որոնք,  ասում են ձկնկիթ են դնում բարձրանմատչելի  ակունքներում;
Հետզհետե օրը ցրտեց, և  դաշտային բուսականության փոխարեն մեր առջև փռվեցին Ալպյան գույնգույն ծաղիկներ:
Վերջապես սարի կատարին ենք: Ակնդետ նայում ենք հրաշալի  բնապատկերներին և սքանչանում:-

Ընդգծիր բարդածանցավոր բառերը:
Ձեռնտու
, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծումլեզվաբանություն,հայազգիթռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Լրացնել բաց թողնված տառերը` ջ, ճ կամ չ:

Զիջելով կնոջս ու զոքանչիս ցանկությունը՝ամռանը ամբողջ ընտանիքիս տարա Սոչի:Առաջին անգամ էինք լինում այնտեղ:Իսկական ծովափնյա քաղաք՝գաղջ,բայց առողջարար օդով,լաջվարդ երկնքով,պչրուհու սեթևեթանքով նազող սոճիներով ու նոճիներով,ճնված ծաղկաստաներով՝լի չինական խառնիճաղանջ վարդաթփերով,գաճաճ ալոճենիներով, որոնց միջև հանգիստ ճեմում են գույնզգույն թռչուններ,հատկապես՝սիրամարգեր:Ողջ օրը`  աղջամուղջից մինչև ուշ գիշեր ծովափը լեցուն է հովեկներով:Միայն միջօրեին մարդիկ մի կարճ ընթացք՝ մինչև երեկո,փախչում են լողափերից,ապա ամբողջ երեկոն դարձյալ անցկացնում են այնտեղ:Երեխաներն ուրախ թռչկոտում են,թրջում միմյանց,մխրճվում տաք ավազի մեջ:Սոչիում  հանգստացողը չի զղջա,որովհետև որևէ խոչընդոտի չի հանդիպի,ոչինչ չի աղջատի լիարժեք անոգությունդ:Ամեն ինչ կարելի է ձեռք բերել զեղչ գներով: Երեխաներիս սիրած վայրը գազանանոցն էր,ուր կային դարչնագույն արջեր,եղջերուններ,վայրի խոզեր՝իրենց գոճիներով ու ,խոճկորներովն այծեղջյուրներ,փղեր՝ եկար կնճիթներվ,նույնիսկ  չղջիկներ,բվեճներ,կարիճների տեսակներ:Հատկապես հետաքրքիրն էին կապիկները,որոնք մարդու պես քրքջում, քրթմնջում,հառաչում,կառչում ճյուղերից,իջնում,բարձրանում: Հրաշալի անցկացնելով ամառը ՝օգոստոսի վերջին հրաժեշտ տվինք Սոչիին։

Posted in Մայրենի

Գործնական քերականություն

1.Հետևյալ բառերը բաժանիր բաղադրիչների.

Ավտոմեքենա-Ավտո+մեքենա

Վազքուղի-Վազ+ք+ուղի

Գնդակ-գունդ+ակ

Անհայտ-ան+հայտ

Մթություն-մութ+ություն

Արևելք-արև+ել+ք

Քանդակագործ-քանդ+ակ+ա+գործ

Երկրագունդ-երկիր+ա+գունդ

Ճանապարհ-պարզ բառ

  1. Նշի՛ր, թե նախադասության անդամներն ինչ խոսքի մաս են.
    Բայ-կանաչ Գոյական-կարմիր Ածական-կապույտ

Ամպի որոտը խլացրեց շրջակայքը:

Կանգառում կանգնած մարդիկ սպասում էին երթուղու:

Պատուհանից ներս թափանցող արևի շողերը լուսավորել էին սենյակը:

  1. Ընդարձակի՛ր նախադասությունները ինչպիսի՞ և ինչպե՞ս հարցերի օգնությամբ.

Երկինքը մռայլվեց:-Պարծ երկինքը հանկարծ մռայլվեց

Աղջիկը քայլում էր:-Գեղեցիկ աղջիկը ուղիղ քայլում էր։

Ուսուցիչը բարկացավ:-Բարի ուսուցիչը քիստ բարկացավ

  1. Կետերի փոխարեն գրի՛ր համապատասխան տառը.

Կարևոր, հոգատար, լայնէկրան,օդաչու, որսորդ, անօգուտ, ամենաորակյալ, վերելք, վայրէջք, պարերգ, երակ, ամենաէական, առօրյա, տնորեն, եռօրյա, անոդ, անոթ:

  1. Գրի՛ր, թե հետևյալ բայերը ի՞նչ ժամանակով են դրված.

Խոստանում եմ-ներկա, լողացավ-անցյալ,  դուրս կգա-ապառնի, առողջանում է-ներկա, հավանել էի-անցյալ, սրտնեղում է-ներկա, գալիս ենք-ներկա, եկել են-անցյալ, պարելու է-ապառնի, պիտի ողջունի-ապառնի, մոռացել է-անցյալ։

Posted in Պատմություն

Հռոմեական պետության վերելքը

Հռոմը մշտապես պատերազմներ էր մղում իր հարևանների դեմ։ Այդ պատերազմների արդյունքում, Ք. ա. III դարում, ամբողջ Իտալիան ընկավ Հռոմի տիրապետության տակ։

Իտալիայի նվաճումից հետո Հռոմը բախվեց Կարթագենի հետ՝ Միջերկրական ծովի արևմտյան մասի հզոր պետության։ Պատճառը Սիցիլիա կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելն էր։ Չնայած Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալի արշավանքին, երկարատև պատերազմների ընթացքում հռոմեացիներին հաջողվեց հաղթել կարթագենցիներին՝ նվաճելով Կարթագեն քաղաքը և ավերելով այն։ Դրանով, Հռոմը դարձավ Միջերկրական ծովի արևմուտքի ամենահզոր պետությունը։

Կարթագենի խնդիրը լուծելուց հետո, Հռոմը սկսեց տարածվել դեպի արևելք, որտեղ հզոր հելլենիստական պետությունները՝ Մակեդոնիան, Եգիպտոսը և Սելևկյան տերությունը, մեծ մարտահրավերներ էին ներկայացնում։ Հռոմեացիները հաղթեցին Մակեդոնիային ու Սելևկյան պետությանը։

Շարունակելով իրենց առաջխաղացումը, հռոմեացիները պատերազմներ սկսեցին Պոնտոսի և Մեծ Հայքի դեմ։ Այդ պատերազմների արդյունքում, Ք. ա. I դարում, ամբողջ Փոքր Ասիան, Ասորիքը և Փյունիկիան անցան Հռոմի վերահսկողության տակ։

Այսպես, Հռոմը աստիճանաբար դարձավ հզոր կայսրություն, որը ազդում էր ողջ Միջերկրականի վրա։

1.Քո կարծիքով ո՞րն էր Հռոմի և Կարթագենի բախման գլխավոր պատճառը:

Պատճառը Սիցիլիա կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելն էր։
2.Ո՞վ էր կարթագենցիների նշանավոր առաջնորդը:

Հանիբալը

3.Ովքե՞ր էին փորձում Հռոմում հաստատել սեփական գերիշխանությունը:
Հուլիոս Կեսար, Գնեոս Պոմպեոս և Մարկոս Կրասոս։
4.Ե՞րբ է ստեղծվել առաջին եռապետությունը Հռոմում: Ովքե՞ր ձևավորեցին այն:

Ք. ա. 60 թ. երեք նշանավոր զորավարներ՝ Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին առաջին եռապետությունը։

5.Կեսարը ե՞րբ զավթեց իշխանությունը Հռոմում։

Ք․ա․ 49թ։
6.Քո կարծիքով ինչո՞ւ Կեսարին սպանեցին։

Կեսարին սպանեցին նրա համար, որովհետև նրան չէին սիրում։

Posted in Մաթեմատիկա

Վարժ․653;654;655


1 1/10=1,1;   2 3/10=2,3;  3 4/10=3,4;  5 6/10=5,6;  7 5/10=7,5;  10 9/10=10,9;  15 3/10=15,3;  7/10=0,7;  5/10=0,5;բ)3 5/100=3,05;  5 13/100=5,13;  7 21/100=7,21; 8 37/100=8,37;  9 83/100=9,83;  1/100=0,01;  91/100=0,91;  11 77/100=11,77

888/1000=0,888;  16/1000=0,016;  7/1000=0,007;  9 123/1000=9,123;  56 56/1000=56,056;  5 55/1000=5,055;  7 777/1000=7,777

1/10000=0,0001;  11/10000=0,0011;  111/10000=0,0111;  8 2501/10000=8,2501;  327 555/10000=327,0555;  84 48/10000=84,0048


ա)0,1=1/10;  0,8=8/10;  3,2=3 2/10;  5,7=5 7/10; 6,7=6 7/10;  7,2=7 2/10; 8,5= 8 5/10;  9,7=9 7/10
բ)0,01=1/100;  0,34=34/100;  0,54=54/100;  5,12=5 12/100; 6,27=6 27/100;  7,56=7 56/100; 8,78=8 78/100; 9,23=9 23/100
գ)0,001=1/1000; 5,016=5 16/1000; 10,111=10 111/1000; 25,725=25 725/1000; 36,349=36 349/1000;  64,087=64 87/1000; 14,656=14 656/1000;
դ)0,0001=1/10000; 1,0011=1 11/10000; 1,0111=1 111/10000; 1,1111=1 1111/10000; 0,2024=2024/10000; 18,2018=18 2018/10000; 4,2025=4 2025/10000

ա)1,01=1 1/100; 3,05=3 5/100; 5,07=5 7/100: 7,09=7 9/100; 9,03=9 3/100; 2,02=2 2/100; 4,04=4 4/100; 6,06=6 6/100; 8,08=8 8/100;
բ)0,001=1/1000; 1,012=1 12/1000; 2,222=2 222/1000; 3,333=3 333/1000; 4,444=4 444/1000; 5,555=5 555/1000; 6,066=6 66/1000; 7,707=7 707/1000; 8,880=8 880/1000;
գ)0,0002=2/10000; 1,0011=1 11/10000; 2,0222=2 222/10000; 3,3333=3 3333/10000; 4,2024=4 2024/10000; 5,2023=5 2023/10000; 10,1000=10 1000/10000; 15,3001=15 3001/10000
դ)3,00003=3 3/100000; 1,00011=1 11/100000; 2,00022=2 22/100000; 3,00333=3 333/100000; 4,04444=4 4444/100000; 5,55555=5 55555/100000; 16,12345=16 12345/100000;

 

Posted in Բնագիտություն

Սննդառությունը տարատեսակ կենդանի օրգանիզմներում

Կենդանի օրգանիզմների բնութագրական հատկանիշներից է սննդառությունը:

Սննդառությունը կենդանի օրգանիզմի կողմից տարբեր նյութերի կլանումն է սեփական գոյությունն ապահովելու նպատակով:

Արտաքին միջավայրից կլանված մարմինները և նյութերը, որոնք պահպանում են օրգանիզմի կենսագործունեությունը համարվում են սնունդ:

Սնունդ կարող է ծառայել և՛ անօրգանական նյութը (ջուրը, ածխաթթու գազը), և՛ օրգանականը (շաքարը, ճարպը և այլն) և ամբողջական կենդանի օրգանիզմը:

rosomaha.jpg

Բոլոր կենդանի օրգանիզմներում սնունդը ենթարկվում է միատեսակ փոփոխությունների.

1. Սննդի ստեղծում կամ ընդունում և կլանում:

2. Սննդի քայքայում պարզագույն գործառնական միավորների:

3. Այնուհետև՝

ա) ստացված պարզագույն գործառնական միավորների քայքայում և էներգիայի ստացում:

Սննդից անջատված էներգիայի հաշվին օրգանիզմը պահպանում է իր կյանքը և ակտիվությունը: Օրգանիզմի ակտիվությունը կյանքին բնորոշ բոլոր հատկանիշների պահպանումը, դրսևորումը և անխափան գործարկումն է:

Այսինքն, երբ օրգանիզմը շարժվում է, գրգռվում է, աճում է, բազմանում է և այլն, միշտ օգտագործում է սննդային էներգիան:

բ) ստացված պարզագույն գործառնական միավորներից սեփական օրգանիզմին բնորոշ նյութերի կառուցում:

Այդ նյութերը ծառայում են որպես շինանյութ: Այդպիսով առաջանում են նոր բջիջներ, հյուսվածքներ և օրգանիզմն աճում է ու զարգանում:

4. Օրգանիզմը շարունակում է գոյատևել:

Ըստ սննդառության եղանակի կենդանի օրգանիզմները բաժանվում են երեք խմբի.

  • ավտոտրոֆներ— էներգիա են ստանում արևից:
  • հետերոտրոֆներ — էներգիա են ստանում օրգանական նյութերի քայքայումից:
  • միքսոտրոֆներ — էներգիա կարող են ստանալ և արևից և օրգանական նյութերից:

Ավտոտրոֆ սննդառության հիմնական ձևը ֆոտոսինթեզն է:

Բույսը արմատներով հողից կլանում է ջուր, իսկ տերևներով` օդից ածխաթթու գազ: Այդ անօրգանական նյութերից լույսի ազդեցությամբ, կանաչ քլորոֆիլի մասնակցությամբ բույսը պատրաստում է օրգանական նյութ` շաքար: Ֆոտոսինթեզի մնացորդ է թթվածինը, որը տերևներով հարստացնում է օդը:

Ավտոտրոֆ օրգանիզմը ֆոտոսինթեզի արդյունքում ջրից և ածխաթթու գազից սինթեզում է շաքար և անջատում թթվածին:

phpM96OgC_Vozdushnoe-pitanie.-Fotosintez_7.png

Ֆոտոսինթեզը բնորոշ է կանաչ օրգանիզմներին` բույսերին, կապտականաչ ջրիմուռներին և որոշ բակտերիաներին:

Հետերոտրոֆ սննդառության հիմնական ձևը պատրաստի սննդի որոնումն ու կլանումն է:

Հետերոտրոֆները օգտվում են ֆոտոսինթեզի պատրաստի արդյունքներից` թթվածնից և շաքարից ու դրա վերափոխումներից: Հետերոտրոֆ են բոլոր սնկերը և կենդանիները:

Միաբջիջ կենդանիներում կան որոշ բացառություններ: Երկարամտրակ էվգլենան ունի քլորոֆիլ և կարող է ինչպես ֆոտոսինթեզել, այնպես էլ սնվել հետերոտրոֆ կերպով:

Ուշադրություն

Կանաչ էվգլենան միքսոտրոֆ է:

Ըստ նախընտրած սննդի տեսակի՝ հետերոտրոֆները լինում են.

Բուսակեր — սնվում են բուսական ծագում ունեցող օրգանիզմներով կամ նրանց մասերով:

Օրինակ` թիթեռները, բադերը, նապաստակները, եղջերուները և այլն:

Կենդանակեր — սնվում են կենդանական ծագում ունեցող օրգանիզմներով: Նրանք որսորդներ են, իսկ սնունդ ծառայող զոհը` որս:

Օրինակ` առյուծը, գայլը, արծիվը, սարդը և այլն:

Ամենակեր — սնվում են և՛ բույսերով, և՛ կենդանիներով:

Օրինակ` մարդը, արջը, կետը:

Untitled.png

Ըստ սննդի հայթհայթման ձևի՝ հետերոտրոֆները լինում են.

Սապրոֆիտներ — սնվում են մահացած կենդանի օրգանիզմների մնացորդներով, բույսերի պտուղներով, այլ պատրաստի օրգանական նյութերով:

Օրինակ` աղիքային ցուպիկը, պենիցիլինը, ճանճը, բորենին:

Գիշատիչներ — բոլոր այն կենդանի օրգանիզմներն են, որոնք որս են անում: Այսինքն բռնում են իրենց զոհին, սատկացնում, ապա սնվում դրանցով:

Օրինակ` սարդը, կոկորդիլոսը, վագրը, գայլը:

Որոշ բույսեր հանդիսանում են գիշատիչներ: Նրանք ունեն հատուկ «թակարդներ», որոնցով որսում են միջատների և սնվում նրանց օրգանական նյութերով: Դրանք միջատակեր բույսերն են:

Օրինակ` ռաֆլեզիան, վեներայի ճանճորսը, ցողիկը, ցնցղենին:

Untitled.png

Մակաբույծներ — ապրում են որևէ կենդանի օրգանիզմի մեջ կամ օրգանիզմի վրա: Սնվում են նրա օրգանական նյութերով: Այդ օրգանիզմը մակաբույծի տերն է: Մակաբույծները թունավորում են տիրոջ օրգանիզմը:

Օրինակ՝ լյարդի ծծանը, էխինոկոկը, եզան երիզորդը, տիզը:

Հարցեր և առաջադրանքներ․

1․Ուշադիր նայիր տրված նկարներին և ընտրիր ճիշտ տարբերակը:

Ո՞ր նկարում է պատկերված միայն ամենակեր օրգանիզմ.
Կետը

goluboy_kit_s_rybami.jpg
pauk-osa-animalreader.ru-004.jpg
1421951585_o.-severnyy-olen.jpg

2․Ուշադիր նայիր տրված նկարին և գտիր ճիշտ պատասխանը:

Նկարում պատկերված է հետերոտրոֆ օրգանիզմ, որը հանդիսանում է.

640px-Kodiak_Brown_Bear.jpg
  • բուսակեր
  • ամենակեր
  • կենդանակեր

3․Ի՞նչ է հետերոտրոֆ օրգանիզմներ գիտեք: Բերե՛ք օրինակներ
Բոլոր կենդանի օրգանիզմները,կենդանական աշխարհի ներկայացուցիչները։
Արջը,մարդը

4․Ի՞նչ է ավտոտրոֆ օրգանիզմներ գիտեք: Բերե՛ք օրինակներ
Բոլոր կանաչ բույսերը,որոնք պարունակում են քրոլոֆիլի հատիկներ,որոշ բակտերյաներ։

Posted in Մայրենի

Եղջերուի մահը: Հովհ. Թումանյան

1.Անտառը  հառաչանքով  լիքն  էր։
Աշնան  չարագույժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  էր  տալիս  և  ամեն  արձագանք  տալով՝  կարծես  թե  ահագին  «վա՜յ»  էր  կանչում  իր  խոր  թավուտներից։  Ճիշտ  որ  վա՜յ…Կորչում  էին  նրա  պայծառ  օրերը,  ընկնում  էին  նրա  դալարագեղ  զարդերը,  հալածվում  ու  կոտորվում  էին  նրա  սիրուն  երեները,  և…  հառաչում  էր  նա։  Չէ՞  որ  նա  էլ  գիտե  զգալ,  չէ՞  որ  այնտեղ  էլ  կենդանության  շունչ  կա,  ցավ  ու  կսկիծ  կա։

2.Ահա  վերջին  տագնապի  մեջ  է  անտառի  չքնաղ  թագուհին։  Որսկանի  ձեռքից  փախած՝  նա  վայր  է  ընկել  բրնուտում։  Գնդակատեղից  դեռ  հոսում  է  նրա  արյունը,  իր  աչքով  տեսնում  է,  զգում  է  այն  սոսկալի  փոփոխությունը,  որ  կատարվում  է  իր  մեջ,  իր  շուրջն  էլ  փոխվում  է,  ինքն  էլ  այն  չի,  ինչ  որ  առավոտն  էր…  Բայց  այս  ի՛նչ  զարհուրելի  բան  է.  ինչու  էլ  այն  չի,  ինչու  էլ  չի  կարողանում  կանգնել,  փախչել…  Օրհասական  ջանքեր  է  անում,  տանջվում  է,  տանջվում  և  ճգնում  է  պարզել,  թե  ախար  ի՞նչ  պատահեց,  այն  ի՞նչ  էր…  Եվ  շփոթ  ու  աղոտ  հիշում  է,  որ  արածում  էր  իր  հորթուկի  հետ…  հանկարծ  մի  բան  որոտաց…  մի  տաքություն  զգաց  ու  վայր  ընկավ…  անմիջապես  կանգնեց…  իր  սիրուն  հորթուկը…  Բայց  հիշողության  թելը  կորավ,  ուշքը  խառնվեց,  ուժ  չկա…

3.Նա  զգաց,  որ  ծարավից  պապակում  էր,  այրվում  էր  ներսը…  Հիշեց  ներքև՝  ձորակում  վազող  վտակը,  խոնարհած  ճյուղերի  տակ  կարկաչող  այն  վճիտ-պսպղուն  ալիքները…  Նրա  մտքով  կայծակի  արագությամբ  միասին  եկան  ու  անցան  հովասուն  անտառներում  անցկացրած  օրերը  և  մշուշապատ  առավոտները,  երբ  նա  առողջ  ու  թեթև  իջնում  էր  այն  ձորակն  ու  կուշտ-կուշտ  խմում  էր  սառը  ջրերից…  Այժմ  էլ  փափագում  էր  սաստի՜կ-սաստի՜կ,  բայց  որքան  աշխատում  էր՝  չէր  կարողանում  բարձրանալ։  Ամեն  շարժվելով  ճղփում  էր  նրա  տակ  լճացած  արյունը  և  կրկին  սկսում  էր  ծորել  գնդակատեղից։  Բայց  արյունը  բարակեց,  ցավն  էլ  առաջվա  նման  չէր  նեղացնում․  նա  թմրեց,  զգաց,  որ  քունը  տանում  էր  մի  տեսակ,  խավարը  թանձրանում  էր  շուրջը,  և  հետզհետե  աչքերը  մթնում  էին։

4.Արևն  իր  վերջին  շողերը  քաշել  էր  լեռների  ետևը։  Ամեն  ձեն  ու  ձուն  կտրել  էր  անտառում։ Գիշերվան  ցուրտն  ընկավ։  Սթափվեց  եղջերուն,  լիակուրծ  ու  ագահ  շունչ  քաշեց,  լայն-լայն  բաց  արավ  շշմած  աչքերը…  վերևը  փոքրիկ  լույսեր  ցոլացին։  Այդ  աստղերն  էին  երկնքում։  Նա  հասկացավ,  որ  գիշերը  հասել  էր։  Վերջին  ուժերը  հավաքեց,  ջանք  արավ,  շարժվեց,  մինչև  անգամ  ծնկները  բարձրացրեց  և…  կրկին  ընկավ  մի  ծանր  ու  անզոր  թառանչով։  Նա  լսեց  իր  թառանչը,  և  այդ  վերջին  ձայնն  էր,  որ  նա  լսեց  այս  աշխարհքում։

Առաջադրանքներ:
1.Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանով բացատրիր:
2.Դո՛ւրս գրեք բնության նկարագրության այն հատվածները, որոնք նախապատրաստում, հուշում են սպասվելիք-կատարվելիք գործողությունները:
3. Բառարանի օգնությամբ գտիր առաջին հատվածում ընդգծված բառերի հոմանիշները:
4. Ընդգծիր երկրորդ հատվածում ընդգծված բառերի ածանցները:
5. Ընդգծիր տրված բարդ բառերի երկրորդ արմատները և դրանցով կազմիր նոր բարդ բառեր:
Դառնաշունչ-
մշուշապատ-
հովասուն-
դալարագեղ-