Գործնական առաջադրանքներ
1. Առանձնացրու՛ անձնանիշ և իրանիշ գոյականները:
Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:
2. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:
Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք:
3.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:
Անդրկովկաս, Ուկրաինայի Հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի Դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, Առյուծ Մհեր, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:
4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:
Լուսիկ, Լեռնուհի, Գառնիկ, Թագուհի, Նազիկ, Վարսիկ, Վարդուհի, Ցողիկ, Արծվիկ, Սաթենիկ, Խաչիկ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:
5.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:
սարսափ-ահ
ավարտ-վերջ
գրոհ-հարձակում
տանջանք-տառապանք
ծիծաղ-քրքիջ
որոշում-վճիռ
հոտ-բույր
բողոք-գանգատ
հռչակ-համբավ
ցավ-կսկիծ
վախ-երկյուղ
զայրույթ-ցասում
6.Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:
գրասեղան
քաղաքապետ
ծովանկար
որսագող
լեռնաշղթա
զարկաերակա
մայրապետ
պատկերասրահ
ավազակախումբ
ճակատամարտ
գինագործ
պարատուն
7. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:
ա. արհեստ-արհեստանոց, արհեստավոր
խմոր-խմորեղեն
թագ-թագավոր
գազան-գազանանոց
հավաք- հավաքարան
հեծանիվ-հեծանիվորդ
որս-որսորդ
զինվոր-զինվորական
դատ-դատարար, դատավոր
ճանապարհ-ճանապարհորդ
բառ-բառարար
ներկ-ներկարար
առևտուր-առևտրանոց, առևտրական
երշիկ-երշիկանոց
բ. -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:
8.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու՛ ուղիղ:
Երկինք, ծերուկ, տուն, քույրիկ, տարի, առու, մարդ, խումբ, սիրտ, մայրիկ, ծաղիկ, փշատենի, գարուն, կավիճ, վծտի, մանկություն, պատիվ, տեր, շարժ, ամուսին, արյուն, հաշիվ, աշուն, անկյուն, կին, քեռի, որդի, ձյուն, ձուկ, գիրկ, աղավնի, գիրք,շուն:
Օրինակ՝ երկնքի-երկինք, ծերունու-ծերունի: