Posted in Uncategorized

« Դոնալդ Բիսեթ » Վագրի վրա մռնչացող տղան

 

Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:
— Զգո՜ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են:
Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել,  Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա:
Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի  ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
Սադին էլ մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
«Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, —  նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»:
Մյուս օրն էլ վագրը Սադիին տեսավ, թե չէ, ծառի ետևից դուրս թռավ  և առաջվանից բարձր մռնչաց.
—  Ռռռռռռը՜ռ…
— Հա՜, վա՛գր. Ողջո՜ւյն, -ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսոին:
Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:
— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա, — Վա՜գր, Վագռռը՜ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:
Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։ Վազե՜ց, վազե՜ց ու հոգնեց։
«Ումի՞ց եմ փախչում, — մտածեց նա, — չէ՞ որ մռնչացողը ես էի։ Չէ՜, այդ տղայի պատճառով խելքս լրիվ թռցրել եմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա վագրերի վրա մռնչում»։
Մյուս օրը, երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․
— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։
— Ախր նրանցից վախենում եմ, է՜, — ասաց Սադին,  — իսկ երբ ես եմ նրանց վրա մռնչում, կարծես հակառակն է ստացվում։
— Հա՞, — զարմացավ վագրը։
— Վագրերը աշխարհի ամենասարսափելի կենդանիներն են, — շարունակեց Սադին, — միայն քաջերը չեն վախենում նրանց վրա մռնչալ։
Վագրին դա շատ դուր եկավ։
— Կոկորդիլոսից էլ են սարսափելի՞, — հարցրեց նա։
— Հա՛, բա ի՞նչ, — պատասխանեց Սադին։
— Առյուծների՞ց էլ։
— Ըհը՛։
Վագրը հաճույքից մռլտաց։ Տղան նրան արդեն դուր էր գալիս։
— Բայց դու շատ լավ տղա ես, հա՜, — ասաց վագրը ու լիզեց Սադիին։
Այդ օրվանից նրանք հաճախ էին միասին թափառում ու մռնչում իրար վրա։

 

Հարցեր և առաջադրանքներ

1.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անհասկանալի բառերը:

թփթփացնում-Տրոփյուն պատճառել, բաբախեցնել, թրթռացնել:

2.Քո կարծիքով ի՞նչ է նշանակում.

ա. մի ականջով մտնում է, մյուսով դուրս գալիս։-Անհասկացող

բ. սա ինձ ինչի՞ տեղ է դրել։-Ես ով եմ որ

գ. խելքը թռցնել։-Չմտածող,հիմարանալ

3.Ինչո՞ւ էր Սադին մռնչում վագրերի վրա:-Որովհետև նա վախում էր ,բայց եթե նա առաչինը մռնչա, վագրերը իրենից կվախենան։

4.Նշի՛ր այն հատվածը, որը պատմում է վագրի կատաղության մասին:-Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:

5.Քո կարծիքով՝ ամեն անգամ վագրին հանդիպելին Սադին ի՞նչ է մտածում:-Մտածում է, որ իր վրա կհարձակվի։

6.Հորինի՛ր պատում, մուտքագրի՛ր պատումդ, նկարի՛ր paint ով պատումիդ հետ միասին տեղադրի՛ր բլոգումդ:

Ժպտացող վագրը

Անտառում հանդիպեցի մի  վագրի։Սկզբում շատ վախեցա,բայց երբ տեսա դեմքը մի փոքր վախս թուլացավ։Մոտեցա գլուխը շոյեցի։Հայացքը բարձրացրեց և նկատեցի նրա գեղեցիկ ժպիտը։Եվ ես հասկացա ,որ չեմ վախենում  ժպտացող վագրից։

 

 

Posted in Մաթեմատիկա

Մաթեմատիկա-12.11 .2021

Հաշվի՛ր։

  1. 40 =120
  2. 50=400

6.4:3=8

  1. 0 + 345=345

450 – 20=430

600 – 200=400

582 – 25=557

450-(350-250)=350

Համեմատի՛ր թվերը։

456> 210

560< 700

899 <900

412< 413

567>233

600> 599

Թվերը գրի՛ր բառերով։

245-երկու հարյուր քառասունհինգ

122-հարյուր քսաներկու

286- երկու հարյուր ութսունվեց

891- ութ հարյուր իննսունմեկ

802- ութ հարյուր երկու

65-վաթսունհինգ

36-երեսունվեց

443- չորս հարյուր քառասուներեք

Լուծի՛ր խնդիրը։

Ալիկը խանութից գնեց 6տուփ մատիտ, Անին` 5տուփ մատիտ։ Որքա՞ն պետք է վճարի Ալիկը 6տուփ մատիտի համար, եթե Անին վճարել է 400դրամ։

Լուծում

400:5=80

6.80=480            Պատ․՝480 դրամ

Թվերը դասավորի՛ր նվազման կարգով։

670, 320, 12, 65, 891, 345, 465, 580, 576

891,670,580,576,465,345,320,65,12