Posted in Մայրենի

«Գարնան առավոտ»

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարցեր և առաջադրանքներ։

1.Նկարի՛ր քո սիրելի քառատողը։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

2.Դուրս գրի՛ր գունավորած բառերը և գրի՛ր այդ բառերի հակառակ իմաստ ունեցող բառերը։

Անուշ-դառը

Բացվեց-փակվեց

Բարակ-հաստ

Եկավ-գնաց

3.Նկարագրի՛ր գարնան առավոտը ըստ բանաստեղծության։

Անուշ-ան անուշ

Բացվեց-փակվեց

Բարակ-հաստ

Եկավ-գնաց

4.Նկարագրի՛ր գարնան առավոտը քո բառերով։

Լույսը բացվեց,իսկական գիժ ամիս,ամենուր ձյուն։

5.Դուրս գրի՛ր երկվանք և եռավանկ բառեր։

Բարի, լուսի, զանգեր, զարկին,անուշ,բացվեց,աշխարհքին,հովտում, առուն, խոխոջում է, քամին,կռունկն, եկավ, երամ,կապած, կաքավ, քարին, տաղ,  կարդում,աղջիկ, հանդերն, ելան,ծաղկանց, բուրմունքն։