Posted in Մայրենի

«Մեղուն ու հավը». վերլուծություն

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
— Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի
պետք չես գալիս:
— Իսկ դու, հավիկ — մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:
— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը
մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես
ածում:
— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ:
— Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,
մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ —
մարիկ։

Վերլուծություն

Պատմվածքը այն մասին է,որ հավը  իր աշխատանքը շատ մեծ բան է համարում։Մեղուն նրան ասում է՝ հավիկ օրը մեկ ձու ես ածում։Հավիկը իր մտածելով շատ մեծ բան է անում,բայց մողունել իր համար է լավ բան անում։Մեղուն նրան ասում է ՝օրը հարյուր ձու պետք է ածի և այդ պահից հետո հավկը իրեն սկսում է գովաբանել։Մեղուն էլ իրեն է գովաբանում, և մեղուն բացատրում է հավիկին,որ իր աշխատանքը ամեն մարդու համար լավն է։Հավիկը մեղվին հարցնում է՝ ինչո՞ւ համար ես ամեն օր մի ծաղիկից մյուս ծաղիկը թռչում։Մեղուն ասում է՝ ես պատրաստում եմ մեղր, բայց դու չես հասկանա ՝մեղրը ինչ բան է։

Պատմվածքը սովորեցնում է,որ կյանքում պետք չէ ուրիշին թերագնահատել։Ամեն մարդ ունի իր աշխատանքը և մարդուն այդ աշխատանքնն է դուր գալիս։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով