Posted in Uncategorized

Ղ․ Աղյայան «Հիշողություն»

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր, և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:

Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել:

կարկատել- Մաշված հագուստը՝ ոտնամանը ևն կարկատանով նորոգել:

ավերակ-Կործանված շինության՝ բնակավայրի ևն մնացորդները, փլատակ:

սնուցել- Սնունդ տալ, կերակրել:

արյունարբու-Արյուն խմող, արյան ծարավի, արյունռուշտ, գիշատիչ:

2.Դուրս գրի՛ր ընդգծված բառերը։ Փորձի՛ր գտնել դրանց հոմանիշները։

շյուղ-ճյուղ

 բույն-Որջ,տուն

ավերակ-փլատակ

սնուցած-կերակրած

Արյունարբու-գիշատիչ

3.Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին։ Եթե չգիտես, փորձի՛ր տեղեկություններ գտնել համացանցից։

Ծիծեռնակները լինում են տարբեր տեսակներ։ Տեսակները մոտ 79 են։ Կան ծիծեռնակներ որոնց ապրելակերպը նման է մյուս ծիծեռնակներին։ Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։ Նրանք սնվում են միջատներով։ Որսի ժամանակ որսում են՝ որդեր և բլոճներ։ Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։

4.Նկարի՛ր բանաստեղծությունը և տեղադրի՛ր քո բլոգում։

Posted in Uncategorized

Զատիկի մասին

Զատկին առնչվող առաջին բանը ձուն է: Ինչո՞ւ են ձվերն այդքան առատ Զատկին: Պատճառն այն է, որ ձուն նոր կյանքի սաղմն է: Հռոմեացիները հավատում էին, որ «Կյանքը սկսվում է ձվից»: Քրիստոնյաները համարում էին, որ ձուն «կյանքի սերմն է»: Զատիկը խրհրդանշում է նոր կյանք` Հիսուսի Հարությամբ: Բնականաբար, ձուն դարձել է նոր կյանքի և քրիստոնյա աշխարհի հարության կատարյալ խորհրդանիշը: Ներկած ձվերի պայծառ գույները խորհրդանշում են մարդկանց ուրախությունը Հիսուսի Հարության առթիվ: Զատկական ձվերի խորհրդանշական լինելը պայմանավորված է դրանց` փոքրիկ քարերի նմանությամբ: Ձվերը խորհրդանշում են Հիսուսի գերեզմանի վրայից գլորված քարը և հիշեցնում այն մասին, որ Զատկի առավոտյան Հիսուս ելավ գերեզմանից: