Posted in Մայրենի

Քամու համբույրը

 

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը և բառարանի օգնությամբ բացատրի’ր անծանոթ բառերը:

տարուբերվեց-Հակասական մտքերի՝ զգացմունքների մեջ անորոշ՝ երկընտրական վիճակի մատնվել:

հինավուրց-Oրերով հին, շատ տարիքավոր, ծերացած:

  1. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր:

Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

  1. Արձակ պատմի՛ր բանաստեղծությունը:

Քամին հաբուրեց ծառի տերևին և տերևը դողաց։Շշուկով կպավ հարևանին։Շրխկաց հանկարծ գլխիս վրա։իջավ և տեսավ կաղին ևբարցրացավ։Ու տարուբերվեց հին օրերով կաղնին:

 

  1. Բացատրի՛ր ընդգծված տողերը։

քամին սուլեց ժպիտով

և ծաղրում է անտառի վրա

5.Նկարագրի՛ր աշնանային անտառը:

Անտառը կանաչ լիքը եղեվնիներով լի կենդանիներով և փայտերով։

  1. Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Մի անգամ քամին և տերևվը հանդիպեցին իրար, իրար հարցեր տվեցին։

—Բարև ձեզ դուք ո՞վ եք։

-Բարև, ես տերևվն եմ բա դու ո՞վ ես։

— Ես ել քամին եմ արի ծանոթանաք։

—Համաձայն եմ։

և  նրանք ամեն օր պայմանավորվում են հանդիպել  Կառավան գյուղի մեջտեղում։Ննրանք ամեն օր իրար հետ ման էին գալիս ։Բայց մի անգամ  տերևը քամուն նվերներ տվեց։Եվ մի անգամ քամին մոռացավ ,որ պետք է նվեր տար իր ընկերոջը։ Տերևը նեղացավ և հետո գնաց նոր ընկեր փնտրելու։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով