142. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը: Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը : (գիրկ, գիրք) Միաժամանակ երեք գիրք է կարդում: (գիրկ, գիրք) Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ) Հորթը տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)
143. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը: Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ) Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ) Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող) Հաչող շանը կծան չի լինում: (հաջող, հաչող)Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ) Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)
144. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը: Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)