Posted in Մայրենի, Uncategorized

Ճպուռն ու մրջյունը

                                          

Ճպուռն ու մրջյունը

Աթաբեկ Խնկոյան

 

 

 

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի

Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
— Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
— Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
— Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ…
— Ուրեմն դու՞ …
— Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
— Երգո՞ւ մ էիր…
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:

 

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։
    պայծառ-Լուսավորված, լույսով ողողված,վառ լույս արձակող, վառ լույսով փայլող,
  2.        լուռումունջ-Բոլորովին լուռ, առանց ձայն ու ծպտուն հանելու, սուս ու փուս
  3.        քաղցած- Սոված, անոթի, սովահար, ապրուստի միջոցներից զուրկ, աղքատ, թշվառ:
    բուրավետ-Բուրումնավետ, հոտավետ, հոտևան, անուշաբույր, քաղցրաբույր, անուշահոտ,
    մշտապես-Շարունակ, անդադար, անընդհատ,ընդմիշտ, միշտ, մշտական,  հավետ, առհավետ,
    օթյակ-Սենյակ, Օթևան,թատերական՝ համերգային ևն հանդիսասրահներում առանձնացած պատշգամբի նման      տեղ՝ մի   քանի հանդիսատեսների համար (լոժա):
  4. Կանաչով նշի՛ր առակի ուրախ հատվածը։
  5. Կապույտով նշի՛ր առակի տխուր հատվածը։
  6. Ինչպիսի՞ն էր  մրջյունը։-Ուրախ,անպատասխանատու,վաղվա օրվա մասին չէր մտածում
  7. Իսկ ճպուռն ինչպիսի՞ն էր։ -Աշխատասեր ,բարի,գործունյա։
  8.  Արդարացրո՛ւ մրջյունին:-Անարդար է մրջյունը աշխատի,իսկ ճպուռը անհոգ ապրի։
  9. Մեղադրի՛ր մրջյունին:-Չար գտնվեց ճպուռի հանդեպ։
  10. Արդարացրո՛ւ ճպուռին:-Չէր մտածում ձմռան մասին,թեթև էր նայում իր ապագային։
  11. Մեղադրի՛ր ճպուռին:-Շատ անհոգ էր և անպատասխանատու։
  12. Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր մրջյունի փոխարեն:-Ես ճպուռին հաց կտայի,և խորհուդ կտայի հաջորդ ամռանը աշխատի։
  13. Նամակ գրի՛ր ճպուռին: Խորհուրդ տո՛ւր նրան:

Բարև ,իմ ընկեր։Հրավիրում եմ քեզ իմ տուն այս ձմեռը անցկացնելու համար։Շատ ցավում եմ ,որ չես պատրաստվել ձմռանը։Ամբողջ ամռանը ես աշխատում էի,իսկ դու ուրխանում էիր։Շատ կուզեմ՝ հաջորդ ամառը միասին անցկացնենք,կաշխատենք  և շատ կուրախանանք։Սպասում եմ քո արձագանքին։

Posted in Русский

Задание-10.10.21

 

Найди на рисунке слова на букву щ. Запиши их.

щенок-շան ձագ

щетка-խոզանակ

 

Допиши слоги щик, ище к словам: глаз,  кот, обман, гонять, сварить

глаз-глазище

кот-котище

обман-обманщик

гонять-гонщик

сварить-сварщик