Posted in Մաթեմատիկա

Փետրվար ամսվա ֆլեշմոբ-մաթեմատիկա

1.  Սեղանին մի շարքով դրված է 17 ընկույզ։ Եվան վերցրեց յուրաքանչյուր 3-րդը։ Հետո էլ Առնոն մնացած ընկույզների շարքից վերցրեց յուրաքանչյուր 2-րդը։ Ո՞վ ավելի շատ ընկույզ վերցրեց։
Առնո
2.Արամը ուներ 75 փուչիկ: Հունվարի 8-ից սկսած ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, 5 փուչիկ նվիրեց ընկերներին։ Հունվարի ո՞ր օրը նրա փուչիկները վերջացան:
հունվարի 26-ին
3.Արեգը  իր մոտ եղած հինգ բլիթը տվեց Դանիելին: Քանի՞ բլիթ եղավ Դանիելի մոտ, եթե մինչ Արեգից վերցնելը երեք բլիթ  ավել ուներ, քան Արեգը։

13 բլիթ

4.28 հատ դդումը տեղավորեցին 4 արկղի մեջ այնպես , որ յուրաքանչյուր արկղում եղավ հավասար քանակով դդումներ :Քանի ՞ դդում եղավ յուրաքանչյուր արկղում ։

7 դդում

5. Մայրիկը գնեց 24 նարինջ: Էվելինան կերավ դրանց կեսը, Ագապեն կերավ երեք նարինջ, իսկ Մարիամը` մնացածը: Քանի՞ նարինջ կերավ Մարիամը։
9 նարինջ
6. Տատիկը 2 տուփ ալյուրիով թխեց 50 գաթա։ 75 այդպիսի գաթա թխելու համար քանի՞ տուփ ալյուր է հարկավոր տատիկին:
3 տուփ
7.Գուրգենը 1, 2, 3 թվանշաններով կազմեց բոլոր հնարավոր երկնիշ թվերը։ Թվի մեջ թվանշանները չէին կրկնվում։ Գուրգենը իր կազմած թվերից ամենամեծին գումարեց ամենափոքրը։ Ի՞նչ թիվ ստացավ Գուրգենը։
44
8.Տիգրանն ունի չորս խաղալիք՝ մեքենա , գնդակ , նավ և լեգո ։ Նա ուզում էր խաղալիքները մի շարքով  դասավորել այնպես , որ Նավն ու լեգոն լինեն մեքենայի կողքին ։ Տիգրանը քանի ՞  եղանակով կարող է  դասավորել այնպես, որ նշված պայմանները բավարարեն ։
2 եղանակ
9. Անին 6 ամսական է։ Անիի եղբայր Արամը 2 տարեկան է: Արամը քանի՞ ամսով է մեծ Անիից:
18 ամսով
10.  Այն հեռավորությունը, որ Անին անցնում է երեք քայլով, Մանեն անցնում է երկու քայլով։ Անին դասասենյակից մինչև խոհանոց հասնելը կատարեց 24 քայլ։ Նույն ճանապարհը անցնելու համար քանի՞ քայլ կկատարի Մանեն։
16 քայլ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով